Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

ԵՄ առաջնորդները «ծախել են հոգիները»՝ հանուն Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի. FT

ԵՄ քաղաքական առաջնորդները բառացիորեն «ծախեցին հոգիները»՝ հանուն միգրացիոն հարցով Թուրքիայի հետ «վանող» և միաժամանակ «բավական թույլ» համաձայնագիր կնքելու հնարավորության: Այս մասին ասվում է Financial Times թերթի կայքում հրապարակված հոդվածում:

Պարբերականի վերլուծաբաններից մեկը Բրյուսելի գործարքն Անկարայի հետ անվանում է «թերևս ամենավանողը» այն ամենից, ինչ վերջերս տեղի է ունեցել քաղաքականության մեջ: «Այդ օրը ԵՄ-ն ոչ միայն ծախեց իր հոգին, այլև իրականում բավական թույլ գործարք կնքեց»,- ասվում է հոդվածում:

Հաղորդվում է, որ փաստաթուղթը, որը հազիվ թե համապատասխանում է Ժնևյան կոնվենցիային և միջազգային իրավունքի նորմերին, ամենայն հավանականությամբ, կվիճարկվի դատարանում: «Բայց նույնիսկ եթե համաձայնագիրն օրինական ճանաչվի, կասկածելի է, որ այն կհաջողվի իրագործել»,- նշում է թերթը, որը հարցնում է՝ արդյոք ԵՄ-ն այդ դեպքում կհրաժարվի՞ Անկարային տված իր խոստումներից:

Սակայն ըստ Financial Times-ի՝ Թուրքիայի հետ գործարքն ամեն դեպքում չի կարողանա «լրջորեն թուլացնել ճնշումը» Եվրոպայի վրա՝ փախստականների թվի շարունակվող աճի պատճառով: Ուստի դրա պրակտիկ արժեքը ձգտում է զրոյի, իսկ Անկարայի մեծաթիվ առավելությունները, այդ թվում՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը միայն կնպաստեն միության հետագա բեկորացմանը:

«Ցանկացածը, ում համար թանկ են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, կատի այդ գործարքը»,- եզրափակում է Financial Times-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում