Ուղիղ 10 տարի առաջ՝ 2006-ի մարտի 21-ին, ամերիկացի ծրագրավորող Ջեք Դորսին twittr ծառայությունում գրել է առաջին հաղորդագրությունը, որը նախատեսված էր Odeo ընկերության աշխատակիցների հետ շփման համար: Այժմ այն ոչ միայն միջոց է միլիոնավոր մարդկանց շփման համար ամբողջ աշխարհում, այլև լուրերի աղբյուր և ժամանցի վայր, ինչպես նաև ժամանակակից մշակույթի մաս:
Միկրոհաղորդագրությունների գաղափարը Դորսին առաջ է քաշել, քանի որ ցանկանում էր հարթակ ստեղծել մարդկանց փոքրիկ խմբի շփման համար, օրինակ՝ ընկերների հետ մշտապես տեղեկատվությամբ փոխանակվելու: Twittr անվանումը Flickr բառի (ամերիկյան ֆոտո հոսթինգ) ալյուզիան էր, ամերիկյան կարճ SMS-ների 5 նիշանի կարճ կոդը և, իհարկե, հիշեցնում էր twitter՝ ճռվողյուն բառը:
Twitter-ում առաջին հաղորդագրությունից մոտ 4 ամիս անց սոցցանցը ներկայացվեց հանրությանը: Բացի Դորսիից՝ դրա վրա աշխատել են Բիզ Սթոունը, Քվան Ուիլյամսը և Նոա Գլասը: