Նովրուզի միջազգային օրը նշվում է նշվում է 2010-ից: Նոր ամսաթիվը ՄԱԿ-ի օրացույցում ներառելու առաջարկությամբ հանդես են եկել մի քանի երկրների կառավարություններ՝ Ադրբեջանի, Ալբանիայի, Աֆղանստանի, Մակեդոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Թուրքիայի: Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է այդ երկրների նախաձեռնությունն ու մարտի 21-ը համարել միջազգային տոն՝ Նովրուզի օր:
Նովրուզը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ Նոր տարվա տոնն է: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: