Կազանում կայացավ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերի բացման արարողությունը: Վիճակահանության համաձայն` այսօր` մայիսի 5-ին, առաջին պարտիայում Լևոն Արոնյանն Ալեքսանդր Գրիշչուկի հետ կխաղա սպիտակներով։ Պարտիան մեկնարկեց Երևանի ժամանակով 16:00-ին: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։
Հիշեցնենք, որ բացի Արոնյան-Գրիշչուկ զույգից աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կհանդիպեն նաև Ռաջաբով–Կրամնիկ, Կամսկի–Թոփալով, Մամեդյարով–Գելֆանդ զույգերը: