Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հարցի անգին գինը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարծես մտնում է աշխուժացման հերթական փուլ:

Համենայնդեպս, կրկին հաճախակիանում են այդ թեմայով հանդիպումները, լինում են հեռախոսազանգեր, այցեր, պայմանավորվածություններ առաջիկայում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հերթական հանդիպման համար, հնչում են հոռետեսական կանխատեսումներ, թե ուր որ է այս տարի բեկում կլինի կարգավորման մեջ:

Նախադեպերը հիմք են տալիս ենթադրելու, որ այս անգամ էլ վերջին պահին ինչ-որ բան չի լինելու այնպես, ինչպես պետք է, և «բեկումը» կրկին հետաձգվելու է, ու status quo-ն շարունակվելու է պահպանվել: Սակայն թվում է նաև, որ կա status quo-ն փոխելու համընդհանուր մի մոտեցում, որին նույնիսկ Հայաստանի իշխանությունն է կողմ: Բայց Հայաստանն, ըստ էության, կարգավորման ողջ գործընթացի ընթացքում առաջին անգամ լուրջ վերապահումներ ունի Մադրիդյան «նորացված» սկզբունքների վերաբերյալ, ինչը լավագույնս խաղարկում են Էդվարդ Նալբանդյանի և Շավարշ Քոչարյանի ադրբեջանցի հմուտ գործընկերները:

Եթե բոլորն են կողմ status quo-ի փոփոխությանը, բայց այն չի փոխվում, ուրեմն տարբերություն կա փոփոխության չափի կամ ձևի մասին պատկերացումներում: Եվ ըստ երևույթին, այդ տարբերությունը ոչ թե միայն հակամարտ կողմերի` Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի պատկերացումների մեջ է, այլ թերևս միջնորդ պետությունների` Ամերիկայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի, այլապես նրանք բավական ուժ ունեն կողմերին զանազան տեխնոլոգիաների միջոցով սեփական կարծիքը պարտադրելու համար:

Եթե նույնիսկ հակամարտության կողմերը համաձայնության գան կարգավորման սկզբունքների շուրջ, արդյո՞ք այժմ համընկնում են միջնորդ տերությունների մոտեցումներն ու շահը: Աշխուժացման հերթական փուլը կարող է հուշել, որ համընկնում են, ու դրա համար էլ միջնորդները աշխուժացրել են իրենց ջանքերը բեկում արձանագրելու ու առաջ անցնելու համար: Բայց աշխուժացման նախկին պարբերականություն էլ հուշում են, որ միշտ չէ, որ դրանք պայմանավորված են լինում միջնորդների միակարծությամբ: Հետևաբար, եթե նրանք աշխուժացնում են իրենց ջանքը, ապա պարտադիր չէ, որ մոտեցումները հարցին համընկնեն: Սակայն չկա որևէ երաշխիք, որ կարգավորման պարբերական աշխուժացումներն ունեն միևնույն տրամաբանությունը: Հետևաբար ամեն մի աշխուժացում կարող է լինել յուրովի և նոր, եթե նույնիսկ նախկին բոլորը եղել են միանման: Այնպես որ, ամեն մի այդպիսի փուլ կարող է իսկապես լինել վճռական և ճակատագրական: Կա՞, արդյոք, վճռականության և ճակատագրականության նախանշան այս փուլի համար: Ասելը դժվար է գործընթացի անբավարար հրապարակայնության պատճառով:

Այն, որ կա Ղարաբաղի հարցը կարգավորելու ցանկություն, այն, որ պարբերաբար այդ ցանկությունը մեծանում է թե՛ Ամերիկայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի մոտ` գրեթե անկասկած է, բայց տեսանելի ապագայում նկատելի չէ խնդիրը կարգավորելու այդ կողմերից որևէ մեկի ներուժը, առավել ևս` քանի դեռ նրանցից յուրաքանչյուրը կարգավորման մեջ հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահը: Պարզապես այդ շահն արդեն ենթադրում է ոչ միայն կարգավորում, այլ նաև պահանջում է աշխույժ մասնակցություն գործընթացին` «մեկ էլ տեսար կստացվի» սկզբունքով: Խնդիրն այն է, որ եթե չստացվի էլ կարգավորել, ապա գոնե կստացվի խանգարել, որ գոնե մյուս միջնորդների մոտ ոչինչ չստացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում