Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակչից առաջ հայտարարել է, որ իր մրցակից Միլոշ Ռաոնիշը լավագույն մարզավիճակում է: Աշխարհի առաջին ռակետը հուսով է, որ փարձը կօգնի հաղթել իրեն:
«Ռաոնիչը ցուցադրում է իր կարիերայի լավագույն խաղը: Նախկինում էլ նա գերազանց փոխանցումներ էր կատարում: Բայց այս մրցաշրջանում ավելի է բարելավել խաղային որակները:
Կփորձեմ գրագետ պատրաստվել այդ մրցակցությանը: Ինձ կօգնի նաև փորձը: Այնուամենայնիվ, մրցակիցս ուժեղ է նաև հոգեպես: Նա միշտ հանգիստ է կորտում»,- ATP-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ջոկովիչի խոսքերը: