Պակիստանի ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվել է ահաբեկիչների յոթհոգանոց խումբ, որը մահափորձեր էր նախապատրաստել Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիի եւ արտգործնախարար Աբիդ Քադրիի դեմ:
Ոստիկանությունն այս խումբը ձերբակալել է այն պահին, երբ փորձել են ստուգել մի կասկածելի մեքենա: Ձերբակալության պահին երկու հոգու հաջողվել է փախչել: Ոստիկանության փոխանցմամբ, ահաբեկիչները հավանաբար պատկանում են «Լաշքար-է Ջանգվի» ծայրահեղական սուննիական կազմակերպությանը, որն ավելի հայտնի է շիա-մուսուլմանների դեմ իրականացված բազմաթիվ հարձակումներով: