Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Հանուն ինչի՞ է Թուրքիան դադարեցրել Ռուսաստանի հետ համագործակցությունը. The Financial Times, Մեծ Բրիտանիա

Անկարայի վերնախավի շրջանում լուրեր են պտտվում, որ Բաշար Ասադի ռեժիմի ոչնչացմանն ուղղված Էրդողանի ձգտումները անձնական վիրավորվածության արդյունք են: Այն ժամանակ, երբ Սիրիայի և Թուրքիայի միջև սերտ հարաբերություններ էին, Ասադները Էրդողանի ընտանիքի հետ մեկնեցին հանգստի:

Ասում են, որ Ասադի կինը՝ Ասման, էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել ամուսնուն, որում նրան աղաչել է այլևս նման բան չանել: Ասադի կինը, իբր, հայտարարել է, որ այդ զույգը չի տիրապետում լեզուների, որ Էրդողանը բարոյազուրկ անձնավորություն է, որ ողջ կյանքում միայն մեկ գիրք է կարդացել, որ նրա կինը մռայլ, սակավախոս մարդ է, որին հետաքրքրում են միայն խանութները: Նամակը գրավել է թուրքական հետախուզական ծառայության ուշադրությունը, իսկ մնացածը, ինչպես ասում են, պատմությունն է:

Սակայն Ասադը փրկվեց ռուսների շնորհիվ, և նոյեմբերին թուրքերը կործանեցին իրենց սահմանը 17 վայրկյան խախտած ռուսական ինքնաթիռը: Պուտինը վիրավորանքը կուլ տվողներից չէ. նա մեկից ավելի գիրք է կարդացել, լեզուների է տիրապետում և կշռադատում է իր գործողությունները:

Ռուսաստանի վրեժխնդրությունն առայժմ սահմանափակվում է Թուրքիայից ներկրվող ապրանքների ծավալների կտրուկ կրճատմամբ, իսկ Անկարայում ռուս զբոսաշրջիկների բացակայությունը հանգեցրել է նրան, որ ավելի քան 400 հյուրանոց վաճառքի է հանվել: Բացի դրանից, Ասադը ամենայն հավանականությամբ կվերադարձնի Հալեպը, Ռուսաստանը սկսել է աջակցել քրդերին, որոնք ձգտում են սեփական պետություն ստեղծել, որի սահմանները Տիգրիս գետով խորանում են մինչև թուրքական տարածք: Դա կարող է հիշեցնել 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմները Կովկասում և Բալկաններում:

Այո, ցարիզմի ժամանակ պետական այրերը ուզում էին գրավել Կոստանդնուպոլիսը՝ Ցարգրադը, սակայն երբ հասկացան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ՝ դրա հետ կապված, հետ կանգնեցին այդ մտքից. ավելի լավ է՝ լինի թույլ Թուրքիա, որին հնարավոր կլինի վերահսկել Հայաստանի ինքնավարության միջոցով, հիմա էլ Քուրդիստանի միջոցով, քան անհանգիստ գաղութ՝ նման անգլիացիների կողմից ղեկավարվող բեռի, ինչպես, օրինակ, Հունաստանն է:

1833թ. ռուսական զորքերը թույլ չտվեցին, որ եգիպտա-սիրիական զորքերը գրավեն Ստամբուլը, իսկ երբ 1920թ. վերջնականապես փլուզվեց Օսմանյան կայսրությունը, և բրիտանացիները սկսեցին հարձակվել Հունաստանի և Հայաստանի ուղղությամբ՝ պաշտպանելով նրանց շահերը, ռուսները թուրքերին օգնության եկան: Իրականում կասկածելի է, թե Թուրքիան ընդհանրապես կարո՞ղ էր գոյություն ունենալ առանց այդ ժամանակ Ռուսաստանի ցուցաբերած օգնության:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում չորս գլխավոր անձանց արձաններ են կանգնեցված. թուրքական հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը դրանցից ամենանկատելին է: Սակայն զարմանալին այն է, որ այդ չորս արձաններից մեկը Թուրքիայում առաջին խորհրդային դեսպան Սեմյոն Արալովի արձանն է. նա համագործակցել է թուրք ազգայնականների հետ, որոնք 1919թ. ցանկություն էին հայտնել Ռուսաստանի հետ գործնական հարաբերություններ սկսելու՝ հակադրվելով արևմտյան դաշնակիցների՝ Անատոլիայի հետ կապված ծրագրերին:

1920թ. ամռանը Մեհմեդ Վեցերորդ սուլթանի ներկայացուցիչները ստորագրեցին Սևրի դաշնագիրը, որով նախատեսվում էր Մեծ Հայաստանի, Մեծ Հունաստանի և Քուրդիստանի ստեղծում, իսկ սուլթանը պետք է դառնար անհասկանալի էմիրաթի տիրակալ:

Համաձայնագիրը Սովետների աջակցությամբ կոշտ դիմադրության հանդիպեց: Համաձայնագրի ստորագրման պահին Մոսկվայում տեղի ունեցավ Խորհրդային Միության և Թուրքիայի արտաքին գործերի կոմիսարներ Չիչերինի և Ալի Փաշայի հանդիպումը: Նրանք պայմանավորվեցին, որ Խորհրդային Միությունը կհրաժարվի Հայաստանից, իսկ թուրքերը կմոռանան Ադրբեջանի մասին, այնուհետև թուրքերը փող և զենք ստացան, ինչն օգնեց նրանց ոչնչացնելու թշնամուն:

Կողմերից յուրաքանչյուրը անվստահություն էր տածում Արևմուտքի նկատմամբ, և յուրաքանչյուրը դեմ էր իսլամի վայրագություններին: Աթաթուրքը նեղ շրջանակներում այն համարում էր «մեր վզին նստած քայքայվող դիակ», նրա կինը նամակագրական կապի մեջ էր ԽՍՀՄ լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկու քրոջ հետ, որից խորհուրդ էր հարցնում, թե ինչպես վերացներ թուրք գյուղացիության անգրագիտությունը:

Սակայն 1945թ. ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ Ստալինը ցարական հին փաստաթղթերի վրայից փչեց փոշին և Թուրքիայից պահանջեց վերադարձնել արևելքում գտնվող երեք հայկական նահանգները: 1947թ. Թուրքիան օգնություն ստացավ Մարշալի ծրագրի համաձայն, իսկ ավելի ուշ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Ստալինին հաջորդած Նիկիտա Խրուշչովը խոստովանեց նախորդի սխալը, բայց արդեն ուշ էր դաշինքը վերակազմավորելու համար: Այնուամենայնիվ ռուս-թուրքական հարաբերությունները դրանից հետո վատ չընթացան, հատկապես, երբ 1965 թվականից ի վեր Թուրքիայի վարչապետ դարձավ Սուլեյման Դեմիրելը:

Ռուսական ինքնաթիռի ոչնչացման հիմնավորումն առայժմ ձևական բնույթ է կրում: Թուրքական ինքնաթիռները հաճախ են խախտում Հունաստանի սահմանը, և մահացու ոչ մի հետևանք չի գրանցվում: Թուրքիայի արձագանքը ռուսական ակնթարթային սահմանախախտմանը ինչ-որ այլ բացատրություն ունի: Ռուսները իսլամի դեմ պատերազմներում հաղթանակներ են տանում՝ սկսած Իվան Ահեղի օրոք 1571թ. Կազանի գրավումից: Անցած վիրավորանքները և զսպված զայրույթն են այսօր պայմանավորում պատմական պահանջները, և դա գլխիվայր շրջեց ու կանգնեցրեց ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման ընթացքը, որը հատկապես վերջին 15 տարում մեծ օգուտ էր բերում երկու երկրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում