Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այնուհետև ՀՀ առաջին նախագահը հանդիպում և քննարկում է ունեցել Արթիկում, որին մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների ակտիվը, ինչպես նաև անկուսակցական համակիրներ: