Wednesday, 24 04 2024
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր

Ֆրանսիայի սենատի որոշումը` ադրբեջանա-թուրքական լոբբինգի հետևանք

«Ես շատ ցավում եմ, որ Ֆրանսիայի սենատը մերժեց այդ օրինագիծը և ինձ համար անընդունելի են Սենատի դահլիճում արդարադատության նախարարի հնչեցրած հիմնավորումները, թե այդ օրինագծի ընդունումը կարող է վտանգել խոսքի ազատությունը: Ի վերջո, նույն Սենատը ընդունել է Հոլոքոստի հերքման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը և, չգիտես ինչու, այն ժամանակ խոսքի ազատության հետ կապված որևէ խնդիր չկար»,- անդրադառնալով Ֆրանսիայի սենատի երեկվա որոշմանը`մերժել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը` «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի գնահատմամբ, նման օրինագծի ընդունումը որևէ կերպ չի կարող դիտարկվել խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից. դրանք բոլորովին իրար հետ առնչություն չունեցող հարթություններ են: Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց այն 74 սենատորներին, որոնք, այդուհանդերձ, կողմ են քվեարկել նախագծին. «Ես վստահ եմ, որ ֆրանսիացի մեր բարեկամ պատգամավորներն ամեն ինչ արել են, որ այս օրինագիծն ընդունվի»:

Զոհրաբյանը համաձայն չէ, թե Ցեղասպանության հարցում Ֆրանսիայի քաղաքական գիծը ինչ-որ փոփոխություններ է կրել. «Համենայնդեպս չեմ ուզում հավատալ»:

Նա նշեց, որ օրինագծի մերժումն ավելի շատ կապված է ադրբեջանա-թուրքական լոբբինգի հետ. «Սենատում կան ադրբեջանական եւ թուրքական շահերը սպասարկող բավականին լուրջ խմբավորումներ, և այս քայլը կարելի է նրանց լոբբինգի հետևանք համարել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում