Friday, 13 09 2024
01:00
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում խաղաղության»․ Իրանի նախագահ
Կփոխարինվի 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ, կլուծվի 14 400 բաժանորդի խնդիր
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության հարցեր
Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ
ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման քարերի մաքսանենգության փորձը «Զվարթնոց»-ում
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չընդլայնի իր հնարավորությունները և նայի միայն իր ձեռքին
23:45
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը
Աշտարակցու տանը հայտնաբերվել են անօրինական հրազեն և փամփուշտներ, գործն ուղարկվել է քննության
Այս մեղադրական եզրակացությունը առնվազն 10 մահացու հիվանդություն ունի․ Հրայր Թովմասյան
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին
Նուռնուս գյուղում բուսածածկույթի հրդեհի մարմանը մասնակցել է նաև տեղի 10 բնակիչ
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին՝ Հնդկաստանից «բարևագիր»
ԱՄՆ-ը շուտով կխորացնի նաև ռազմական կապերը Հայաստանի հետ. միայն տնտեսականով չեն սահմանափակվի
Մեզ համար պարզ է, թե ովքեր են «Սրբազան կոռուպցիայի» շարժիչ ուժերը. նրանք երբևէ իշխանության չեն գա
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ
Վիճաբանության ժամանակ դանակահարություն կասկածյալը ձերբակալված է
21:40
Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կփոխանցի $500,000՝ հաշտության համաձայնությամբ
21:30
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ
Մարզպետարանի պաշտոնյան և դպրոցի աշխատակիցները ձերբակալվել են, մանրամասներ չկան
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը
21:10
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս
20:50
Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

Արմանը դանակով հարվածներ է հասցրել քրոջ ամուսնուն ու մարմինը գցել Արզնի ՀԷԿ-ի ջրատարը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արման Չոբանյանի գործի դատավարությունը:

Նախաքննական մարմինը 31-ամյա Արման Չոբանյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սակայն ընդհանուր իրավասության դատարանում կատարված քննության ընթացքում մեղադրողը այլ եզրակացության է հանգել և որոշել է փոփոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը՝ նրա արարքը գնահատելով որպես հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Արման Չոբանյանն իր մոր և քրոջ հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Աբովյան քաղաքում: Նա 2007 թվականին արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ:

Նրա քույրը հեռախոսով ծանոթացել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում խարդախության համար պատիժ կրող Հովհաննես Նաղդալյանի հետ, հեռախոսով ակտիվորեն շփվել է հետը, սիրահարվել:

Նույն՝ 2007 թվականի հոկտեմբեր ամսին Արմանի քույրը հենց քրեակատարողական հիմնարկում ամուսնացել է Հովհաննեսի հետ, վերցրել նրա ազգանունը:

Աղջկա ռոմանտիկ սպասումները, սակայն, չեն արդարացել, շուտով կալանավայրում գտնվող ամուսինը սկսել է նրանից գումարներ պահանջել՝ սպառնալով, որ եթե այդ գումարները ժամանակին չհասնեն «Կոշ», ապա իր կապերի միջոցով կվնասի ՌԴ-ում գտնվող եղբորը՝ Արմանին:

2011 թվականի օգոստոսին Հովհաննես Նաղդալյանն ազատվել է պատժի կրումից, բնակություն հաստատել կնոջ տանը:

Նույն թվականի սեպտեմբերին Արման Չոբանյանը վերադարձել է արտագնա աշխատանքից և նույնպես բնակություն հաստատել նույն տանը:

Հովհաննեսը հաճախ տուն է եկել խմած, վիճաբանություն է սարքել, ծեծել կնոջը:

2011 թվականի սեպտեմբերի 17-ին Հովհաննես Նաղդալյանը գիշերը հերթական անգամ խմած է տուն եկել, շենքի մուտքում խուլիգանություն կատարել՝ հայհոյել, հարվածել բնակարանի դռանը և խանգարել մարդկանց անդորրը: Այդ դեպքի կապակցությամբ Կոտայքի քննչական բաժանմունքում խուլիգանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, Հովհաննեսը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը:

2011 թվականի նոյեմբերի 2-ից Հովհաննեսը կնոջ հետ սկսել է զբաղվել մրգերի առուվաճառքով: Դրա համար նրանք կրպակ են վարձակալել Աբովյանում:

Նոյեմբերի 5-ին Հովհաննեսը, անտեսելով իր՝ մեղադրյալի կարգավիճակը, հերթական անգամ իրենց վարձակալած կրպակում ծեծի է ենթարկել կնոջը, կոտրել նրա ցուցամատը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 6-ին Հովհաննես Նաղդալյանը, դարձյալ խմած վիճակում, առևտրի կրպակում ծեծել է կնոջը:

Վերջինս կարողացել է փախչել փողոց, բայց ամուսինը հետապնդել է նրան, փողոցում բռնել, գցել գետնին, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Խեղճ կինն այնքան է վախեցել, որ… միզել է:

Ծեծվող կնոջն օգնության են հասել երկու անծանոթ տղաներ: Նրանք կնոջն ազատել են կատաղած ամուսնու ճիրաններից, ուղեկցել մինչև իր շենքի բակը: Կինը նրանց հեռախոսով զանգահարել է եղբորը՝ Արմանին, խնդրել է շտապ իջնել շենքի բակ:

Արման Չոբանյանն իջել է, քրոջը տեսել ծեծված ու ամոթալի վիճակում, խիստ զայրացել է ու ասել, թե Հովհաննեսը պատասխան է տալու արարքների համար: Քույրը սիրտը բացել ու պատմել է իր կրած տառապանքների մասին: Նրանք տուն են գնացել:

Որոշ ժամանակ անց տուն է գնացել նաև Հովհաննեսը:

Նա, ըստ դատավճռի, «ցինիկ տոնով» է խոսել ընտանիքի անդամների հետ: Արմանը փորձել է նրան կարգի հրավիրել, բայց Հովհաննեսն ասել է, թե նրա հարցերը լուծելն իր համար երկու րոպեի բան է, առաջարկել է տանից դուրս գալ ու պարզաբանում կատարել:

Արմանն ու Հովհաննեսը դուրս են եկել: Բակում Հովհաննեսն առաջարկել է. «Եթե էդքան տղա ես, գնանք մի խախանդ տեղ ու խոսանք»:

Ըստ դատավճռի՝ Արման Չոբանյանն ամբողջ մարմնով սկսել է դողալ, աչքի առաջ է եկել քույրը՝ ծեծված ու նվաստացված:

Գործով չպարզված տաքսիով Արմանն ու Հովհաննեսը ժամը 23-ի սահմաններում մեկնել են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Արզնի ՀԷԿ-ի ջրատարի մոտ, քայլելով մոտեցել են ջրատարին և շարունակել են վիճաբանությունը:

Արման Չոբանյանն իր մոտ եղած դանակով կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Հովհաննես Նաղդալյանի կրծքավանդակին ու ձախ բազկին, պատճառել թափանցող վնասվածքներ, որից հետո հրել ու գցել է ջրատարը:

Հովհաննես Նաղդալյանի դիակը հայտնաբերվել է չորսուկես ամիս անց՝ 2012 թվականի մարտի 22-ին Արզնի ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում:

Դատարանում Արմանը հայտնել է, թե ջրատարի մոտ վիճաբանության ժամանակ Հովհաննեսը շարունակել է ցինիկ տոնով խոսել, հայհոյել է իր ընտանիքի անդամներին:

Ինքը դուրս է եկել հունից, չհասկանալով, թե իր հետ ինչ է կատարվում, գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածներ հասցրել Հովհաննեսին:

Երբ նա ընկել է, ինքը որոշ ժամանակ նստել է ջրատարի մոտ՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Երբ սթափվել է, տեսել է, որ հագուստը կեղտոտ է, ինքը փսխել է: Առանց հետ նայելու հեռացել է, տաքսիով գնացել տուն և քրոջ հարցին պատասխանել, թե Հովհաննեսը նրան այլևս չի անհանգստացնի, նա այլևս նրա ամուսինը չէ:

Հովհաննեսի դիակի հայտնաբերումից հետո Արմանը հանցագործության գործիք դանակը փաթաթել է թղթի մեջ, դրել պոլիէթիլենային տոպրակը և գցել իրենց շենքի աղբատարը: Ապա ոստիկաններին մատնանշել է այդ տեղը, և դանակը հայտնաբերվել է, կցվել քրեական գործին:

Արմանի քույրը դատարանում հայտնել է, թե չորս տարի շարունակ ապրել է Հովհաննեսի սպառնալիքների, ահաբեկումների, բռնությունների պայմաններում: Անգամ կալանավայրում գտնվելիս նա այնքան գումարներ է պահանջել, այնպես է սպառնացել, որ ստիպված են եղել վաճառել Նոր Հաճնում գտնվող իրենց բնակարանը և գումարը հանձնել Հովհաննեսին: Ինքը մինչև անգամ անելանելիության զգացումից փորձել է ինքնասպան լինել:

Եղբայրը նրան ոչինչ չի ասել Հովհաննեսին սպանելու մասին: Կինը մտածել է, թե եղբոր հետ խոսակցությունից հետո հետախուզման մեջ գտնվող Հովհաննեսը մեկնել է ՌԴ:

Նրա սպանության մասին կինն իմացել է դիակի հայտնաբերումից և ոստիկանություն գնալուց հետո:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Հովհաննես Նաղդալյանի մահը վրա է հասել դանակով հասցված վնասվածքներից: Ջրում նա մի քանի անգամ շնչել է, բայց մահացել է ոչ շնչահեղձ լինելուց:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Արման Չոբանյանը դեպքի օրը չի եղել կումուլյատիվ աֆեկտի վիճակում, նա գտնվել է հուզական գրգռված վիճակում, որն ազդել է նրա վարքի և գիտակցության վրա՝ սահմանափակելով իր վարքը կառավարելու ունակությունները:

Չնայած հոգեբանի այսպիսի եզրակացությանը, գործի քննության արդյունքում ինչպես մեղադրանքի կողմը, այնպես էլ դատարանը հանգել են հետևության, որ Արման Չոբանյանը Հովհաննես Նաղդալյանին սպանել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Դատաքննության ընթացքում հաստատվել է, որ Արման Չոբանյանի հայրն ընտանիքը լքել է, երբ որդին եղել է 2 տարեկան: Զրկված լինելով հայրական հոգատարությունից՝ Արման Չոբանյանը, չափահաս դառնալով, որպես ընտանիքի միակ տղամարդ, ցանկացել է լիարժեք կերպով հոգալ քրոջ և հաշմանդամ մոր հոգսերը:

Երբ Հովհաննես Նաղդալյանը մուտք է գործել նրանց ընտանիք, այդ ընտանիքի անդորրը խախտվել է: Ընտանիքի անդամների նկատմամբ Հովհաննես Նաղդալյանի կողմից տևական ժամանակ՝ շուրջ 4 տարի գործադրած սպառնալիքների, բռնությունների, ծանր վիրավորանքների, պարբերաբար դրսևորված հակաիրավական և հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում է Արման Չոբանյանը սպանել քրոջ ամուսնուն:

Արման Չոբանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի մարտի 23-ից:

Լուսանկարում պատկերված է նյութի հետ առնչություն չունեցող անձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում