Ավարտվեց Մոնակոյի Գրան-պրին՝ «Ֆորմուլա-1»-ի 2013 թվականի 6-րդ ավտոարշավը: Հաղթանակ տարավ «Մերսեդես»-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Սեբաստիան Ֆետելը և Մարկ Ուեբերը, ովքեր ներկայացնում են «Ռեդ Բուլ»-ը:
1. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)
2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)
3. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ»)
4. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
5. Ադրիան Սուտիլ («Ֆորս Ինդիա»)
6. Ջենսոն Բատոն («Մաքլարեն»)
7. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի»)
8. Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռոսո»)
9. Պոլ դի Րեստա («Ֆորս Ինդիա»)
10. Կիմի Ռայկոնեն («Լոտուս»)