Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Լեհաստանի նախագահ Բորիս Կոմարովսկին այս տարվա հուլիսին պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխաիլ Լաբենդան:
Վերջինիս խոսքերով` ներկայիս դրությամբ ճշգրտվում են այցի կոնկրետ ժամկետն ու ծրագիրը: Նախատեսված է, որ ադրբեջանական այցի ընթացքում Կոմարովսկին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ Կոմարովսկու ադրբեջանական այցի մասին խոսակցությունները սկիզբ էին առել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին: