Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Ո՞վ է գծում իշխանության «երթուղին»

Մի պահ ենթադրենք, որ ճիշտ են իշխանության այն պնդումները, որ իշխանությունն ինքնակամ է գնում բարեփոխումների, և ընդդիմության պահանջներն այստեղ որևէ կապ չունեն: Համարենք, որ դա իսկապես այդպես է: Այդ դեպքում հարց է առաջանում, թե իսկ ինչո՞ւ հենց հիմա: Ինչո՞ւ իշխանությունն այդպես ինքնակամ չէր գնում նույն այդ բարեփոխումներին ասենք մեկ տարի առաջ, երկու տարի առաջ: Չէ՞ որ դրանք իշխանությանը բոլոր առումներով շատ ավելի մեծ օգուտ կտային, քան ասենք Թուրքիա ֆուտբոլ դիտելու գնալը: Ուրեմն ինչո՞ւ էր իշխանությունը Թուրքիա գնում, փոխարենը գնալու բարեփոխումների: Ըստ երևույթին պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունն ինքը չի որոշում իր «երթուղին»:

Միգուցե իսկապես որոշողն ամենևին էլ ընդդիմությունը չէ: Բայց այդ դեպքում հաստատ նաև իշխանությունը չէ: Շատ հավանական է, որ Հայաստանի իշխանության «երթուղին» որոշվում է դրսում, աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի մայրաքաղաքում: Չփորձենք գուշակել, թե հատկապես որտեղ: Ակնհայտ է, որ երբ այդ մայրաքաղաքներից մեկում որոշեցին, որ Սերժ Սարգսյանը պետք է գնա ասենք Թուրքիա, նա գնաց Թուրքիա: Իսկ երբ հետո որոշեցին, որ Սերժ Սարգսյանը պետք է «տուն» գնա, եկավ տուն: Կարևոր չէ, թե հատկապես որտեղ են կայացվում «տրանսպորտային» այդ որոշումները:

Էականն այստեղ այն է, որ դրանք չեն կայացվում Հայաստանում: Իսկ այդ հարցում պատասխանատվությունն իշխանության վրա է: Իշխանությունն է Հայաստանում հաստատել խաղի այնպիսի կանոններ, որոնք էլ ենթադրում են և ստեղծում արտաքին ազդեցության պարարտ հող: Հետևաբար, արտաքին ազդեցությամբ կատարվող բարեփոխումն էլ մեծ հաշվով հազիվ թե տա այն արդյունքը, ինչ հասարակությունն է ակնկալում, քանի որ արտաքին ազդեցությամբ կատարվող բարեփոխումը չի կարող ունենալ այն վերջնարդյունքը, որը Հայաստանը կհանի այդ ազդեցության տիրույթից և կդարձնի իրապես անկախ պետություն, որտեղ թե իշխանությունը և թե քաղաքական ուժերն իրենք են ծրագրում իրենց «երթուղիները», արագությունը և հաճախականությունը:

Եթե իշխանությունն ինքնակամ բարեփոխման գնացող է, և եթե կա այնպիսի բարեփոխում անելու ցանկություն, որ Հայաստանի համար շրջադարձ տեղի ունենա և Հայաստանը դուրս գա արտաքին ազդեցությունների թելադրանքից, ապա այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի արտահերթ ընտրությունը` խորհրդարանի, թե նախագահի, մեծ հաշվով որևէ կապ չունի: Կապ ունի այն, որ այդ ընտրությունը լինի ազատ և օրինական, որտեղ կձևավորվի այն իշխանությունը, որին կընտրի հասարակության մեծ մասը: Միայն այդ դեպքում կա ռեալ շանս, որ Հայաստանը դուրս կգա արտաքին պտտահողմից և ինքնուրույն կկարողանա որոշել իր շահն ու դրա սպասարկման մեխանիզմները: Քանի դեռ չկա այդ քայլը, Հայաստանում բարեփոխումների մասին կարելի է խոսել մեծ վերապահումով, քանի որ չկա դրանց առավել լավ ինդիկատոր, քան ընտրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում