Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարություն է տարածել, որ կասեցնում է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ համագործակցությունը:
Շարապովան վերջերս խոստովանել է, որ օգտագործել է արգելված դեղամիջոցներ, լինելով ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանը: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը:
«ՄԱԿ-ը ամեն դեպքում շնորհակալ է Մարիա Շարապովային, մեր աշխատանքում իր աջակցության համար: Հատկապես Չեռնոբիլի աղետի հետևանքների դեմ պայքարի հարցում:
Սակայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մենք կասեցնում ենք Շարապովայի հետ համագործակցությունը, որպես բարի կամքի դեսպանի, մինչև հետաքննության ավարտը », – ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: