Միգրացիոն հոսքը Գերմանիա զգալիորեն նվազել է անցած տարվա համեմատ: Գերմանական Bild թերթի հաղորդմամբ՝ հունվարի 1-ից Գերմանիայում գրանցվել է 107 000 փախստական:
Դա նշանակում է, որ ամեն օր երկրի սահմանները հատում է միջինում մոտ 1 400 միգրանտ: Համեմատության համար՝ 2015 թ. պիկ օրերին այսպես կոչված բալկանյան երթուղով Գերմանիա է ժամանել 10 000-ական մարդ:
Դաշնային ոստիկանությունում TASS-ին չեն կարողացել հաստատել 2016 թ. թվերը, բայց ներկայացրել են վերջին 3 օրերի տվյալները: «Ուրբաթ ամբողջ Գերմանիայում գրանցվել է 134 միգրանտ, շաբաթ օրը՝ 253, կիրակի՝ 183»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Փորձագետները միգրանտների թվի նվազումը կապում են հուն-մակեդոնական սահմանի փակման հետ:








































