Friday, 13 09 2024
01:00
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում խաղաղության»․ Իրանի նախագահ
Կփոխարինվի 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ, կլուծվի 14 400 բաժանորդի խնդիր
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության հարցեր
Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ
ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման քարերի մաքսանենգության փորձը «Զվարթնոց»-ում
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չընդլայնի իր հնարավորությունները և նայի միայն իր ձեռքին
23:45
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը
Աշտարակցու տանը հայտնաբերվել են անօրինական հրազեն և փամփուշտներ, գործն ուղարկվել է քննության
Այս մեղադրական եզրակացությունը առնվազն 10 մահացու հիվանդություն ունի․ Հրայր Թովմասյան
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին
Նուռնուս գյուղում բուսածածկույթի հրդեհի մարմանը մասնակցել է նաև տեղի 10 բնակիչ
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին՝ Հնդկաստանից «բարևագիր»
ԱՄՆ-ը շուտով կխորացնի նաև ռազմական կապերը Հայաստանի հետ. միայն տնտեսականով չեն սահմանափակվի
Մեզ համար պարզ է, թե ովքեր են «Սրբազան կոռուպցիայի» շարժիչ ուժերը. նրանք երբևէ իշխանության չեն գա
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ
Վիճաբանության ժամանակ դանակահարություն կասկածյալը ձերբակալված է
21:40
Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կփոխանցի $500,000՝ հաշտության համաձայնությամբ
21:30
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ
Մարզպետարանի պաշտոնյան և դպրոցի աշխատակիցները ձերբակալվել են, մանրամասներ չկան
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը
21:10
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս
20:50
Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

Հակոբ Հակոբյանի (Լեդի) ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով քաղաքական գործիչների հարցաքննությունները:

Ստորև ներկայացնում ենք 1995 թվականին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի) հարցաքննությունը

հ.9

գ.թ. 32-33

5.11.99

18.05-19.10     ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆԵՍԻ (ԼԵԴԻ)

ԱԺ պատգամավոր

Քննիչ՝ Է. Գյուլնազարյան

գ.թ. 32.

1999 թ. (սեպտեմ) մայիսի 30-ից ընտրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր N 14 ընտրատարածքից մեծամասնական ցուցակով: Ներկայումս որպես պատգամավոր ընդգրկված եմ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային

գ.թ. 32. հ. երես

անվտանգության մշտական հանձնաժողովում որպես նախագահի տեղակալ: Ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել:

1999 թ. հոկտեմբերի 27-ին ես առավոտյան ժամը 10-ից եղել եմ ԱԺ-ի նիստերի դահլիճում և մասնակցել քննարկվող 3 հարցերին և քվեարկությանը, որից հետո էլ ներկա եմ եղել ժամը 16.30-ից կառավարության անդամներին ուղղված հարց ու պատասխանին: Ես նստած եմ եղել այդ օրը դահլիճի 6-րդ շարքի N 15 տեղը, որը կցված էր պատգամավոր Արմենակ Արմենակյանին, սակայն ես նրա հետ մինչ այդ իմ տեղը՝ N 16 աթոռը փոխել էի: Իմ կողքը նստած էր Արմենակյան Արմենը, մյուս կողքս՝ Պարույր Կարապետյանը: Իմ առջևում նստած էր Մադաթյան Էդուարդը, հետևումս նստած էր մյուս Հակոբյան Հակոբը: Ես լավ հիշում եմ, որ պատգամավորներից հարցեր էին տալիս և ես դահլիճում էի մինչև պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը որ հարց տվեց բնապահպանության նախարար Վարդանյանին և նա սկսեց պատասխանել, այդ ժամանակ ես և Արմենակ Արմենակյանը դուրս եկանք դահլիճի աջ կողմի 3-րդ դռնից և մի 3-4 րոպե միջանցքում նստած սեղանի շուրջը ծխում էինք ես, Արմենակյանը, Եղիազարյան Գուրգենը: Դահլիճից դուրս էլի պատգամավորներ կային նստած, կանգնած, խոսում զրուցում էին, որոնցից հիշում եմ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին, որը նույն 3-րդ դռնից, դահլիճից դուրս եկավ: Ես նկատեցի, որ նրա ընդհանուր տեսքը այլայլված, լարված և ապուշացած վիճակ էր, մի տեսակ ուռած: Ինձ թվաց, թե նա կամ հիվանդ է,

գ.թ. 33

կամ խմած: Ես ճիշտն ասած, զարմացա մի տեսակ նրան այդ վիճակում տեսնելով և մոտենալով հարցրի ՙարա էդ ի՞նչ ա վիճակդ, հո խմած չե՞ս՚, իսկ նա ինձ պատասխանեց, մի տեսակ վախեցած, ՙհիվանդ եմ՚: Ես էլ ճիշտն ասած, շուտ մտա դահլիճ, քանի որ բարձրախոսով լսեցի, որ խոսում և հարցի է պատասխանում վարչապետ Վ. Սարգսյանը և դեռ Արմենակյանին էլ ասացի, արի գնանք ներս, Սարգսյանն է խոսում, ամոթ է: Նա ինձ ասաց, դու գնա, ես հիմա գալիս եմ և ես դահլիճ էի մտնում, որ իմ դեմ դուրս եկավ Մուշեղ Մովսիսյանը՝ այլայլված վիճակում: Նա չէր ծխում և կարծես ինչ որ մեկին էր փնտրում: Դա ժամը 17.10-15-ն էր: Ես մտա ներս և նստեցի իմ տեղում և Վազգեն Սարգսյանի պատասխանից հետո, հարց տվեց պատգամավոր Ֆրունզե Խառատյանը, որին պատասխանում էր ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը: Դա մոտավորապես ժամը 17.15-20 էր: Լևոնի խոսելու ընթացքում, դահլիճի աջ կողմի առջևի դռնից ներս խուժեցին երկու հոգի, հայհոյանքներ տալով և նրանցից մեկը որը բաց գույնի երկար պլաշով էր, ավտոմատի կրակահերթ բաց թողեց առջևում նստած վարչապետ Վ. Սարգսյանի վրա, իսկ մյուսը շտապ բարձրացավ բեմ և ավտոմատով կրակ բացեց Դեմիրճյան Կարենի և Յուրի

գ.թ. 33. հ. երես

Բախշյանի վրա, որոնք վայր ընկան գետին: Վարչապետն էլ թեքվեց նստած տեղում դեպի ձախ: նրանք հայհոյում էին վարչապետին, ասելով, որ արյունը ծծել են ժողովրդի և նման այլ անպատիվ խոսքեր: Դրանից հետո բոլոր պատգամավորները պառկեցին գետին, վախենալով կրակոցներից: Որոշ ժամանակ, շուրջ 3 րոպե կրակելուց հետո, երբ դադար եղավ, ես մի 7-8 հոգու հետ սողալով, կրակոցների տակ դուրս փախանք, այս անգամ արդեն դահլիճի, դեպի բեմը նայելիս ձախից 3-րդ դռնից, որը դուրս է գալիս միջանցք: Իմ հետ էր նաև մյուս Հակոբյան Հակոբը, Կարապետյան Պարույրը, Մանուկ Գասպարյան, մյուսներին չեմ հիշում: Մեր հետևից, միջանցքում կրակեցին այդ տեռորիստներից մեկը՝ ավտոմատով, սակայն որևէ մեկս չվիրավորվեց: Դրանից հետո ԱԺ-ի խոհարարը մեզ ուղեկցեց դեպի օդափոխիչ սարքի տեղը I հարկում, թաքնվեցինք այնտեղ և վերցնելով երկու երկաթյա ձողեր, Պարույրի հետ թաքնվեցինք, մտածելով, որ եթե մեր հետևից գան, դրանով պաշտպանվեցինք: Հետո դուրս եկանք շենքից, գնացինք ԱԺ-ի գարաժ, որտեղ կանգնած էր իմ Ջիպը որի մեջ թաքնվեցինք: Դրանից հետո եկան իրավապահ մարմինները և շրջափակեցին ԱԺ-ի շենքի տարածքը:

Ահա բոլորը ինչին, որ ես ականատես եմ եղել: Մնացածը, վիրավորների և զոհերի մասին լսել եմ հետո, տղաներից և մամուլից: Եթե որևէ բան հիշեմ, հետո Ձեզ կհայտնեմ:

Ցուցմունքս կարդացի, գրված է ճիշտ իմ պատմածով

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱԿՈԲ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում