Այսօր shamshyan.com-ի հետ կապ է հաստատել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հովհաննիսյանը հայտարարել է, որ սա հերթական ապօրինությունն է՝ հերթական անգամ միջնորդությունը ներկայացնելու համար, ու դատարանը հերթական անգամ այն բավարարելու է: