Թենիսի աշխարհի 5-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հաստատել է տարածված տեղեկատվությունը, որ դատի է տալու Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար Ռոզելին Բաշլոյին, ով իրեն մեղադրել էր դոպինգ օգտագործելու մեջ։
«Արդեն մի քանի անգամ լսել եմ նման հայտարարություն, բայց դա պետք է լինի վերջինը, քանի որ պատրաստվում եմ նրան դատի տալ հերյուրանքի համար։
Դատի կտամ ցանկացածին, ով ինձ կմեղադրի դոպինգ օգտագործելու մեջ։ Նախկինում հաճախ եմ արհամարհել այդ սուտը, բայց այլևս այն հանդուրժել չեմ կարող»,- Նադալի խոսքերը մեջբերում է AP-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Նադալը 7 ամիս բաց է թողել ոչ թե վնասվածքի, այլ դոպինգ ստուգումը չանցնելու համար։ Այդուհանդերձ, որևէ ապացույց չներկայացվեց։