Գերմանացի ընտրողները պատժել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նրա միգրացիոն քաղաքականության համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը նշում է, որ մարտի 13-ին երկրի 3 շրջաններում անցկացված տարածքային ընտրություններում եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը բարձր արդյունք է գրանցել: Էկզիտ-պոլերի տվյալներով՝ Մերկելի միգրացիոն քաղաքականության դեմ ակտիվորեն հանդես եկող կուսակցությունն անցել է բոլոր 3 տարածքային խորհրդարաններ:
Այդպիսով, գրում է WSJ-ը, ուլտրաաջ կուսակցությունն ամրապնդվել է Գերմանիայի քաղաքական հարթակում: Այդ արդյունքները ցույց են տալիս՝ որքան է միգրանտների հարցը բաժանել գերմանական հասարակությունը: