Friday, 13 09 2024
01:00
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում խաղաղության»․ Իրանի նախագահ
Կփոխարինվի 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ, կլուծվի 14 400 բաժանորդի խնդիր
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության հարցեր
Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ
ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման քարերի մաքսանենգության փորձը «Զվարթնոց»-ում
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չընդլայնի իր հնարավորությունները և նայի միայն իր ձեռքին
23:45
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը
Աշտարակցու տանը հայտնաբերվել են անօրինական հրազեն և փամփուշտներ, գործն ուղարկվել է քննության
Այս մեղադրական եզրակացությունը առնվազն 10 մահացու հիվանդություն ունի․ Հրայր Թովմասյան
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին
Նուռնուս գյուղում բուսածածկույթի հրդեհի մարմանը մասնակցել է նաև տեղի 10 բնակիչ
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին՝ Հնդկաստանից «բարևագիր»
ԱՄՆ-ը շուտով կխորացնի նաև ռազմական կապերը Հայաստանի հետ. միայն տնտեսականով չեն սահմանափակվի
Մեզ համար պարզ է, թե ովքեր են «Սրբազան կոռուպցիայի» շարժիչ ուժերը. նրանք երբևէ իշխանության չեն գա
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ
Վիճաբանության ժամանակ դանակահարություն կասկածյալը ձերբակալված է
21:40
Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կփոխանցի $500,000՝ հաշտության համաձայնությամբ
21:30
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ
Մարզպետարանի պաշտոնյան և դպրոցի աշխատակիցները ձերբակալվել են, մանրամասներ չկան
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը
21:10
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս
20:50
Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

Գալուստ Սահակյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով քաղաքական գործիչների հարցաքննությունները:

Ստորև ներկայացնում ենք 1995 թվականից մինչ օրս ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հարցաքննությունը, որը վարել է քննիչ Ս. Վ. Հովհաննիսյանը:

Սահակյան Գալուստ Գրիշայի
15.01.2000թ. ՀՀ ԱԺ պատգամավոր
1100-1500 քննիչ՝ Ս.Վ.Հովհաննիսյան

գ.թ.83

Առաջադրված հարցերին պատասխանում եմ՝ որ մասնագիտությամբ բանասեր եմ, մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելս աշխատել եմ թիվ 185 դպրոցի տնօրեն և այնուհետև Մաշտոցի շրջգործկոմի նախագահի

գ.թ.83 հ. երես

տեղակալ: 1993-94թթ. Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ եմ: 1995թ. ԱԺ պատգամավոր եմ: Այժմ գիտության, կրթության, մշակույթի և երիտ. հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ: Տեռորիստական ակտի մասնակիցներին մինչև օրս չեմ ճանաչել թե դեմքով, թե անձնապես: Ձեր հարցին պատասխանում եմ, որ որքանով գիտեմ Նաիրի Բադալյանը, որին չեմ հիշում կամ չեմ ճանաչում, վերջին ընտրություններից հետո ընդունվել է ՀՀԿ-ի շարքերը: 1999թ. հոկտեմբերի 27-ին առավոտյան, ինչպես միշտ նիստերի օրերին, եկել եմ ԱԺ, հիմնականում մասնակցել եմ բոլոր նիստերին: Երբեմն-երբեմն դուրս եմ եկել դահլիճից՝ ծխել եմ, եղել եմ Յուրի Բախշյանի հետ «Միասնություն» խմբակցության սենյակում, իմ աշխատասենյակում: Պայմանավորվածություն կար գնալու Սպիտակ մասնակցելու մեր գործընկերոջ հոգեհանգստին: Այդ կապակցությամբ ինձ հանձնարարվել լուծել տեղում հյուրանոցի հարց: Որոշեցինք, որ տղաները կգնան, իսկ քանի որ խմբակցության ղեկավարը նոր էր սրտի վիրահատությունից վերադարձել աշխատանքի, հաջորդ օրը մենք միասին կգնանք մասնակցելու հյուղարկավորությանը:

գ.թ.84

Նիստերն ընդմիջվեցին ժամը 1600-ին: Կես ժամից՝ 1630 –ից պետք է սկսվեր կառավարությանը հարց ու պատասխանի ժամը: Այդ ընթացքում եղել եմ խմբակցության մեր սենյակում, եղել եմ միջանցքում, այնուհետև 1610 -ից 1615 եղել եմ դահլիճում, կատակում էինք մեր կուսակից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ: Հետո խնդրեցի Վ.Դալլաքյանին նիստից հետո մոտենալ ինձ, քանի որ գիտեի Վանաձոր է գնալու, մտածում էի խորդակցեի, որ հոգեհանգստի գանցողներ ընկերներին անպայման հանդիպի և օժանդակի:

Ես նստում 2-րդ շարքի 7-րդ տեղում: Գագիկ Մինասյանը 8-րդ տեղում: Իմ տեղը նստելու համար, հնարավոր է միայն, երբ Գ.Մինասյանը ոտքի է կանգնում, որպեսզի ես անցնեմ: Կատակով ըմբոստացավ, որ բավական է ինձ ՙհարգանքի՚ տուրք մատուցի, և այդպես ես նստեցի իմ տեղը, ինքը իմ ՝ Քոթանյանի կողքին:

1630 –ին նիստն սկսվեց: Բարի մթնոլորտ էր, երբեմն ժպտում էինք, կատակում: Երևի թե նիստն սկսելուց 40- 45 րոպե հետո ամբիոնի մոտ ֆինանսների նախարարն էր: Հայացքս այդ կողմն էր:

գ.թ.84 հ. երես

Լսվեցին հայհոյանքներ, կրակոցներ, պառկել հրահանգ, կարծես թե նույն պահին, կամ վայրկյանների հաջորդականությամբ: Գետնի վրա պառկեցի նաև ես: Ընթացքում լսեցի Կարեն Դեմիրճյանի ձայնը, երևի թե ասաց՝ ՙայդ հարցերը այդպես չեն լուծում՚: Պառկած վիճակում հայացքս Արմեն Խաչատրյանին էր գամված, որ պառկած էր, տնքում էր գլխի հետևի մասում արյուն կար, վիրավորված էր: Ցանկանում էր վերկենալ, ձեռքով ուսը սեղմում էր, քանի որ մտածում էր այդ պահին վտանգավոր է վերկենալ: Քիչ անց հրահանգ եղավ նստել: Բնականաբար հայացքս ուղեցի Վազգեն Սարգսյանին, անորոշության մեջ ընկա, չկային բեմի վրա Կարեն Դեմիրճյանը, Յուրի Բախշյանը, ընկած էր գետնին Հենրիկ Աբրահամյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Քոթանյանը փորի շրջանում արնասշաղախ տնքում էր: Էդմոնդը բողոքում էր ոտքից, սակայն տեսանելի էր, որ գլխից վիրավորված է: Երրորդ շարքում պառկած վիճակից վերկենալու պահին Հերմինեն և (մեկ բառ) հարց տվեցին, թե ինձ որևէ բան չի պատահել,

գ.թ.85

պատասխանեցի, որ չշարժվեն, որովհետև նկատելի էր, որ իրենք են վիրավոր: Նստելուց հետո ոճրագործները, կարծեմ Նաիրին (հետագայում անունը իմացա) Անդրանիկ Մարգարյանին կանչեց աշխատակազմի խցի մոտ, որտեղ ինքը նստած էր, և պահանջեց, որ դեմքով դեպի իրեն կանգնի: Ինձ համար պարզ էր, երևի թե մտածում ուներ, որ կինոխցիկի անցքերից իրեն վտանգ կսպասվի: Կարենը (որի անունը ընթացքում հնչեց) կանգնել էր Նաիրիի հետևում, զենքը ձեռքին և անթարթ նայում էր կինոխցիկի անցքերից, մեկընդմերթ կրակում էր՝ մտածելով, որ կինոխցիկում մարդիկ կան:

Սկզբից չէին թողնում վիրավորներին օգնել, հետագայում համաձայնվեցին:

Խոսափողով Արմեն Հակոբյանը, այնուհետև Բոշնախյանը հորդորում էին, որպեսզի դրսից չմիջամտեն, քանի որ մեր համար պահը իրոք վտանգավոր էր:

Պահանջեցին կանգնել դռների մոտ, պարզ էր վախենում էին դրսի միջամտությունից:

Պահ եղավ, որ հնարավոր համարեցին, որ կարելի թողնել նույնիսկ պատգամավորների մի մասին:

գ.թ.85 հ. երես

Սակայն մտածեցին, որ կարելի է շուտով կանչել մյուս պատգամավորներին, ընտրել ԱԺ-ի նոր ղեկավարություն, քանի-որ արդեն պահանջում և բանակցում էին, որ հանրապետության նախագահն էլ գա, ինչու չէ, ինքը Նաիրին էլ կնշանակվի վարչապետ:

Մեր նստելու հետո առաջին կոչը եղավ, որ զանգեն Տիգրանին: Բնութագրում էին, որ անհրաժեշտ է ուղիղ եթեր դուրս գալ և թող իմանա ժողովուրդը իրենց փրկող հերոսները ովքեր են: Հետո մի քանի անգամ հեռախոսով (բջջային) խոսում էին, որ եկեք արդեն ում որ պետք է սատկացրել են, որ եթե փողոցները փակեն կարող են ոտքով գալ: Խառնաշփոթի մեջ գոռգոռում էին, զանգել Հրանտին, զանգել Վազգեն Մանուկյանին, թող բոլորը գան, էլ վախենալու բան չկա: Երևի մեկ, մեկուկես ժամ հետո ինձ և Արմեն Մխիթարյանին կանգնեցրեցին բեմից դուրս եկող դռան մոտ, ներսում:

գ.թ.86

Այդտեղ տեսա գետնին ընկած, սպանված Միրոյանի դին: Դռան մոտ, ինչպես ինքը ներկայացավ, հերթապահում էր ոճրագործներից Դերոն: Անհանգիստ էր: Պատմում էր, որ երեխային թողել է տունը, տանեցիք գյուղում են, ինչպես երևում է ՙէս գործը՚ երկար կտևի. ձանկացավ զանգել բջջային հեռախոսով, մեր օգնությամբ մի կերպ զանգեց:

1830 –ից երևի ինձ համար պարզ դարձավ, որ որոշակի անելանիության մեջ են ոճրագործները:

Երևի թե 2400 –ից հետո օգնեցի Գագիկ Թադևոսյանի դուրս գալու դահլիճից, սրտի նոպա ուներ: Միջանցքներում ոստիկաններ էին, տարբեր մարդիկ: Գնացի աշխատասենյակս, զանգահարեցի տուն: Ցանկացա ետ դառնալ դահլիճ, հորդորում, մի քիչ էլ կոպիտ չէին թողնում: Պատգամավորների մի մասը Յուրի Բախշյանի աշխատասենյակում էին: Խոսում էինք, վերլուծում: Մինչև առավոտյան եղել եմ Ազգային ժողովում:

գ.թ.86 հ. երես

Ոճրագործներին ձերբակալելուց և տանելուց հետո, դուրս եմ եկել ԱԺ-ից, գնացել եմ ՀՀԿ-ի մեր գրասենյակ: Այնուհետև կես ժամով եկել եմ տուն: Նորից գնացել եմ Ազգային Ժողով:

Համոզումս հետևյալն է՝ փորձված մարդասպաններ էին, նախապես հմտացած ոճրագործություն անելու, թելադրված քաղաքական նպատակներ ունեին՝ գլխատել պետությունը: Ոճրագործների կողմից ամեն ինչ արվեց անկաշկանդ:

Ձեր հարցին պատասխանում եմ, որ առաջին ներս մտնողը և վարչապետի վրա կրակահերթ արձակողը եղել է բաց գույնի անձրևանոց հագախը, որի դեմքը չեմ տեսել, և միայն հաջորդ օրին եմ իմացել, որ այդ երիտասարդը եղել է Կարեն Հունանյանը, Նաիրի Հունանյանի եղբայրը:

Ես դահլիճում տեսել եմ հինգ տեռորիստի՝ Նաիրի Հունանյանին, որին երբ տեսա արդեն նստած էր քարտուղարության խցիկում, երևի ձեռքին ատրճանակ էր:

Կարեն Հունանյանին ՝. անձրևանոցով բաց գույնի, ձեռքին ավտոմատ:

Դերոյին – ձեռքին ավտոմատ:

գ.թ.87

Դահլիճի հետևում ավտոմատով կանգնած էր Վռամը:

Կար բեղերով ցածրահասակ երիտասարդ, ատրճանակով:

Ժամանակ է անցել, հագուստները լավ չեմ հիշում: Սակայն դեմքով բոլորին էլ հիշում եմ:

Ձեր մյուս հարցին պատասխանում եմ, որ դահլիճի ետևի կողմից ընդհանրապես կրակոց չեմ լսել:

Ձեր հարցին պատասխանում եմ, որ նռնակի պայթյունի ձայն լսել եմ միայն մեկ անգամ, իմ նստած մասի աջ կողմի հետևից դրսից, միջանցքից: Այն ժամանակ, երբ տեռորիստների կարգադրությամբ նստել ենք և մեր նստելուց հետո անցել էր մոտ 15-20 րոպե իմ պատկերացմամբ:

Ես որևէ մեկին սպանելիս որևէ տեռորիստ չեմ տեսել, սակայն երբ նստեցինք ես տեսա որ Վազգեն Սարգսյանը սպանված է, Հենրիկ Աբրահամյանը անշարժ ընկած էր գետնին, Լիոնարդ Պետրոսյանի ոտքերը տեսա և հասկացա, ընկած է, Կարեն Դեմիրճյանը և Յուրի Բախշյանը չէին երևում, ինձ առաջին պահին թվաց, թե իրենք էլ գետնին

գ.թ.87 հ. երես

պառկած կլինեն:

Միրոյանի դին տեսել եմ, երբ ստիպեցին այդ մասում կանգնել: Ինձ թվում է, որ երկրորդ պահին, երբ կրակահերթ եղավ երևի այդ ժամանակ է սպանվել Միրոյանը:

Ձեր հարցին պատասխանում եմ, որ տեռորիստների ղեկավարը Նաիրի Հունանյանն էր: Պահանջը հետևյալն էր: Ներկայանա նաև հանրապետության նախագահը, գումարեն Ազգային ժողովի նիստ, ընտրեն նոր ղեկավարություն, և ՙինչու չէ որ, ինքն էլ վարչապետի պատասխանատվությունը կվերցնի:

Պատգամավորների և դահլիճում գտնվողներից որևէ մեկը օգնություն չի ցույց տվել տեռորիստներին, և որևէ մեկը չի դիմադրել, յուրաքանչյուրս շատ բնական գործողություններ ենք կատարել:

Հարություն Հարությունյանին չեմ տեսել և չեմ կարող ասել նրա մասին որևէ բան:
գ.թ.88

Ձեր հարցին պատասխանում եմ, որ Նաիրի Հունանյանը պահանջը պրեզիդենտին կանչելու միտքը կատարվեց մոտ 1800 –ի սահմաններում: Այնոհետև երբ թերևս զգաց, որ դա չի լինելու, պահանջեց Ալեքսան Հարությունյանի հետ բանակցելու նպատակով հանդիպել, նույնիսկ խոսեց հեռախոսով:

Իմ տրամաբանական վերլուծության արդյունքը այն է, որ տեռորիստական գործողությունները կազմակերպվել է դրսից, և տեռորիստները հանդես եկան իբրև գործիք, բնականաբար ենթադրում եմ, որ ներսում կան ուժեր որոնք հաշվեկշռված խնդիրներ ունեն, թե քաղաքական իմաստով և թե տնտեսական:

Ցուցմունքը գրված է իմ ձեռքով, ճիշտ է:

Գ. Սահակյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում