Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ստորագրել է մեծ աղմուկ բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագիծը, համաձայն որի` կենսաթոշակային շեմը Ֆրանսիայում 60-ից հասցվում է 62-ի:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում անելով ֆրանսիական TF-1 հեռուստաընկերությանը:
Հիշեցնենք` ավելի վաղ օրինագիծը հավանության էին արժանացրել ֆրանսիական խորհրդարանի ստորին ու վերին պալատները: Կենսաթոշակային բարեփոխումներին դեմ մի շարք արհմիություններ երեք շաբաթ անընդմեջ զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ էին իրականցնում ողջ Ֆրանսիայում: Գործադուլների պատճառով երկրում պարալիզացվել էր տրանսպորտային համակարգը, հարյուրավոր չվերթներ հետաձգվել էին, անգործության մատնվել բազմաթիվ ուսումնական հաստատություններ:
Ըստ տեղեկատվության` ցույցեր ու գործադուլներ հրահրող արհմիությունները չեն պատրաստվում զենքերը վայր դնել: Նոյեմբերի 23-ին նախանշված է անցկացնել հերթական համազգագին գործադուլը: