Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Անապայում ընթացող միջազգային մրցաշարին մասնակցում է 8 բռնցքամարտիկով:
Պավլյուկովի անվան միջազգային մրցաշարում այսօր իր առաջին հաղթանակն է տոնել Վահե Բադալյանը, ով առաջին անգամ է ներկայացել 56 կգ քաշային կարգում: Նա գեղեցիկ հաղթանակ է տարել Կուբայի ներկայացուցիչի նկատմամբ՝ հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Նշենք, որ Անապայի մրցաշարը մեկնարկել է մարտի 11-ին և կեզրափակվի մարտի 16-ին: