Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

«Իրանը փորձում է վիժեցնել ԱՄՆ և ՌԴ կողմից հնարավոր ցանկացած համաձայնություն»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ Ռեզա Մոզաֆարի Նիային, որի հետ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի կարևոր փուլերում, ավելի ճիշտ` այն իրավիճակներում, երբ միջնորդ երկրները ԼՂ կարգավորման գործընթացում կողմերից քայլեր են ակնկալում, կամ այլ կերպ ասած` երբ հայկական կողմի համար վճռորոշ պահ է և կողմերի նկատմամբ որոշակի ճնշումներ կան, ակտիվանում է նաև Իրանը: Չի կարելի նաև անտեսել այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանին էլ, թերևս, ժամանակ առ ժամանակ Իրանի ակտիվությունն անհրաժեշտ է: Սակայն հանուն արդարության պետք է նաև նշենք, որ ԼՂ կարգավորման գործընթացի հանդարտ փուլերում պաշտոնական Երևանը Իրանի հայտարարություններին արձագանքել է հետևյալ հիմնավորմամբ` կարգավորման գործընթացի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և ձևաչափի փոփոխությունը ընդունելի չէ…

Ինչևէ, սխալված չենք լինի, եթե ամրագրենք, որ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալի այցը չի կարելի ընդամենը երկկողմ հարաբերություններին առնչվող մի սովորական այցելություն համարել, մանավանդ Իրանի պարագայում, երբ հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական մակարդակով բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում խաղաղապահների հարցը իրենց անհանգստացնում է, և ղարաբաղյան կարգավորման գործընթացում պետք է հաշվի առնվեն նաև Իրանի շահերն ու հետաքրքրությունները:

Այսպիսով, ի՞նչ նպատակ կարող է ունենալ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալի այցը Երևան, որքանո՞վ այդ այցը կարող է ձեռնտու լինել այժմ հայկական կողմին, այսինքն` կարգավորման գործընթացում կարևոր փո՞ւլ է հասունացել (քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Բիլ Բըրնսը մեկ շաբաթ առաջ հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ և քննարկեց միջնորդների իրականացրած և առաջիկա քայլերը` կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնն, այնուամենայնիվ, ԼՂ կարգավորման հարցում ջանքեր է գործադրում): Ուստի` կարելի՞ է ենթադրել, որ ճնշումներ կան պաշտոնական Երևանի նկատմամբ, և գուցե Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալի այցը պաշտոնական Երևանի կողմից քայլ է` ընդդեմ Միացյալ Նահանգների նոր ջանքերի…

Այս հարցերի շուրջ երեկ զրուցեցինք Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ, ով նկատեց. «Գաղտնիք չէ, որ Իրանի համար չափազանց մտահոգիչ է խաղաղ կարգավորման որևէ գործընթաց, ինչին նրանք մասնակից չեն լինի, որովհետև դա կարող է նվազեցնել նրանց ազդեցությունը տարածաշրջանում: Հետևաբար Իրանի նման հակազդեցությունը միանգամայն հասկանալի ու կանխատեսելի է: Այլ հարց է` թե արդյոք Իրանը բավարար կարողություններ ունի՞ խանգարելու նման գործընթացին»:

Արման Գրիգորյանի խորին համոզմամբ, եթե նման գործընթացի պարամետրերի շուրջ վերջնական համաձայնության գան ԱՄՆ-ը և Ռուսաստանը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ որևէ այլ երկիր դրան խանգարելու կարողություն կամ համարձակություն չեն ունենա. «Այնպես որ, այս հավասարումն, իմ կարծիքով, միայն մի անհայտ ունի՝ կկարողանա՞ն, արդյոք, պայմանավորվել ռուսներն ու ամերիկացիները: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք Իրանի հետ այս հանդիպումը կարո՞ղ է պաշտոնական Երևանի անուղղակի ուղերձը լինել Վաշինգտոնին, ես չեմ բացառում, բայց նաև չեմ կարծում, որ դա մեծ պանիկա կառաջացնի Վաշինգտոնում», նշեց մեր զրուցակիցը:

Իսկ Հենրի Ջեքսըն ընկերակցության գիտաշխատող, տնօրեն Ալեքսանդրոս Փիթըրսընի կարծիքով, Հայաստանի շրջափակված լինելու հանգամանքը ստիպում է նրան համագործակցության ուղիներ փնտրել… «Իրանը չի ցանկանում ուրիշ միջազգային ուժերի և կազմակերպությունների տեսնել իր սահմաններին մոտ` իր իսկ անվտանգության համար: Իրանի հետ համագործակցությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը…

Համագործակցությունն այդ երկրի հետ որևէ ձևով չի ամրապնդի Հայաստանի անվտանգությունը և չի ապահովի նրա բարգավաճումը: Միջազգային ասպարեզում Իրանի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունը բարդ վիճակի առջև է կանգնեցրել Իրանին… Այդ է պատճառը, որ Իրանը փորձում է վիժեցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից հնարավոր ցանկացած համաձայնություն… Հայաստանի թույլ լինելն էլ օգնում է որպես միջոց օգտագործել հենց այդ երկիրը», նշել է Ալեքսանդրոս Փիթըրսընը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում