Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ազատություն քաղբանտարկյալներին

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը այսօր անակնկալ է մատուցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին` այցելելով և տեսակցելով նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Տեր-Պետրոսյանը շուրջ մեկ ժամ խոսել է Սասուն Միքայելյանի հետ: Կոնգրեսի առաջնորդը արդարադատության նախարարությանն էր դիմել Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին հանդիպելու թույլտվություն ստանալու համար: Այսօր էլ Տեր-Պետրոսյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ: Պետք է խոստովանել, որ այդ հանդիպումները անակնկալ են ինչպես քաղբանտարկյալների, այդպես էլ հասարակական-քաղաքական շրջանակների համար:

Անակնկալն առավել ևս արտահայտվում է այն հանգամանքի ֆոնին, որ ապրիլի 28-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ իր համոզմունքն էր հայտնել, որ մայիսի ընթացքում բոլոր քաղբանտարկյալները ազատ են արձակվելու, և Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ի հանրահավաքում ողջունելու են քաղաքացիներին: Դժվար է ասել, արդյոք Կոնգրեսի առաջնորդի այցը զուտ զորակցությա՞ն այց է` բարոյահոգեբանական իմաստով, թե՞ ներկայիս քաղաքական գործընթացի մաս է, և Կոնգրեսի առաջնորդը հարկ է համարել առկա իրավիճակի մասին խոսել նաև Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջիվերջո դժվար է հերքել, որ խոսելու առիթ կամ թեմա կա` նկատի ունենալով այն, որ անգամ լինելով բանտում` Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, առանցքային դեմքեր են հանդիսացել ներքաղաքական թեմատիկայի շրջանակում:

Այստեղ ամենևին խնդիր չկա նվազեցնել մյուս քաղբանտարկյալների կարևորությունը համաժողովրդական շարժման համար, բայց հասկանալի է, որ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանն, այսպես ասած, միշտ եղել են հրապարակում պրակտիկ քաղաքական կշռով, հետևաբար ներքաղաքական գործընթացների ներկայիս կարևոր փուլում, թերևս, հանգուցային նշանակություն կարող են ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի այցերը Սասուն Միքայելյանին և Նիկոլ Փաշինյանին: Դրանց բովանդակությանը հանրությունը, թերևս, կծանոթանա կամ ավելի ճիշտ` հնարավորություն կունենա դրանց բովանդակությունը շոշափել մայիսի 31-ի հանրահավաքի ընթացքում, եթե ոչ ուղղակի հայտարարությունների, ապա գոնե ընդդիմության ռիտորիկայի հնչերանգների միջոցով: Իսկ մինչ այդ, իհարկե գլխավոր սպասումը մնում է քաղբանտարկյալների ազատ արձակումը:

Այցելելով նրանց` Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հրապարակավ պատասխանատվություն է ստանձնում նրանց ազատության համար, ինչի մասին հայտարարել էր ապրիլի 28-ի հանրահավաքում: Եվ անգամ չի էլ բացառվում, որ այցն ինքնին նաև այդ պատասխանատվության իրացման շղթայի մի օղակ է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում