Friday, 13 09 2024
01:00
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում խաղաղության»․ Իրանի նախագահ
Կփոխարինվի 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ, կլուծվի 14 400 բաժանորդի խնդիր
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության հարցեր
Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ
ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման քարերի մաքսանենգության փորձը «Զվարթնոց»-ում
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չընդլայնի իր հնարավորությունները և նայի միայն իր ձեռքին
23:45
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը
Աշտարակցու տանը հայտնաբերվել են անօրինական հրազեն և փամփուշտներ, գործն ուղարկվել է քննության
Այս մեղադրական եզրակացությունը առնվազն 10 մահացու հիվանդություն ունի․ Հրայր Թովմասյան
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին
Նուռնուս գյուղում բուսածածկույթի հրդեհի մարմանը մասնակցել է նաև տեղի 10 բնակիչ
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին՝ Հնդկաստանից «բարևագիր»
ԱՄՆ-ը շուտով կխորացնի նաև ռազմական կապերը Հայաստանի հետ. միայն տնտեսականով չեն սահմանափակվի
Մեզ համար պարզ է, թե ովքեր են «Սրբազան կոռուպցիայի» շարժիչ ուժերը. նրանք երբևէ իշխանության չեն գա
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ
Վիճաբանության ժամանակ դանակահարություն կասկածյալը ձերբակալված է
21:40
Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կփոխանցի $500,000՝ հաշտության համաձայնությամբ
21:30
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ
Մարզպետարանի պաշտոնյան և դպրոցի աշխատակիցները ձերբակալվել են, մանրամասներ չկան
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը
21:10
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս
20:50
Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

Նկատողություն քննչական բաժնի պետին

ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ վերջերս Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Դավիթ Մուրադյանը` խնդրելով նրա միջնորդությունը իր իրավունքների պաշտպանության հարցում:

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին նրան մեղադրանք է առաջադրվել աշխատանքի ընթացքում 143 միլիոն և ավելի դրամ յուրացնելու համար: Արդյունքում նրան ձերբակալել են, իսկ այնուհետև խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Այս ընթացքում գործը գտնվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի տարբեր քննիչների վարույթում, ովքեր թույլ են տվել չարաշահումներ. անհարկի ձգձգել են քննության ժամկետները և միայն 2013 թ. ապրիլի 23-ին են քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան:

Պաշտպանի միջամտության արդյունքում ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարականով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը կատարել է ծառայողական քննություն: Դրա ընթացքում պարզվել է, որ առաջին երեք քննիչները նախաքննությունն իրականացրել են թերի, բացթողումներով և ժամկետների անհարկի ձգձգումներով: Սակայն, նկատի ունենալով, որ վերջիններս անձնական նախաձեռնությամբ ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից, ուստի ծառայողական քննության արդյունքները նրանց մասով թողնվել են անհետևանք:

Նույն բաժնի ավագ քննիչը ևս քրեական վարույթն ընդունելուց հետո շուրջ մեկ ամիս ձգձգել է նախաքննության ժամկետները: Սակայն նկատի ունենալով, որ դրանից հետո քննիչը վերացրել է քրեական գործում առկա թերությունները և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան, ծառայողական քննության արդյունքները նրա մասով ևս թողնվել է անհետևանք:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով նույն քննչական բաժնի պետին հայտարարվել է նկատողություն վերոհիշյալ և այլ քրեական գործերով բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու և քննչական գործողությունները ժամանակին կատարելու նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար:

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում