Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մի շարք համայնքներում առաջացած ծանր ֆինանսական կացությունը մեղմելու համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտահարկի գծով չկատարված պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի մինչև 40 մլն, 232 հազար դրամ: Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում: