Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Յո՞ երթաս… չիպս ուտելով

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՌԱՀՀԿ խմբագրի անդրադարձը սսնդամթերքի հայաստանյան շուկայի վերաբերյալ։

Ամենաբարձիթողի ոլորտներից մեկը, որն, առանց չափազանցության, սպառնում է վերածվել համազգային աղետի, սննդամթերքի շուկան է: Ո՛չ, խոսքն այս անգամ թանկացումների մասին չէ, աննախադեպ գնաճին հասարակությունը մի կերպ ընտելանում է` ուզի-չուզի: Մտահոգիչ հարցերի հարցն այսօր այն է, թե ինչով ենք կերակրվում ինքներս և հատկապես այն, թե ինչով ենք կերակրում մեր երեխաներին: Թեման մի փոքր փորփրելիս` ցնցող պատկեր կուրվագծվի: Բայց ամեն ինչի մասին` հերթով:

Հանրահայտ է, որ հայկական շուկան ողողված է անհայտ ծագման և կասկածելի որակի մթերքով` սկսած հանապազօրյա հացից, վերջացրած հազարումի չիպսերով ու չուպսերով, որոնց հանդեպ վերահսկողության արդյունավետությունը` դատելով ոլորտը տնօրինող այս կամ այն պաշտոնյայի` ժամանակ առ ժամանակ հնչեցրած կեսբերան հայտարարությունից ու իրավիճակի նկարագրությունից, գրեթե զրոյական է: Պարտականության պես արվող մեկ-երկու դիտարկում, ձևական բնույթի մեկ-երկու խոստում, և դրանով էլ ամեն ինչ վերջանում է: Կենսական կարևորության խնդիրը, որպես կանոն, դուրս է մղվում պետական պատշաճ հոգածության, ինչպեսև հասարակական կառույցների աչալրջության շավիղից: Ավելին` բոլոր հեռուստաալիքներով գովազդվում է բացահայտ անպետքությունը, իսկ վերջնարդյունքում տուժում է սպառողը, ընդ որում` թե՛ նյութապես, թե՛ ֆիզիկապես:

Սրամտորեն նկատված խոսք կա. Հայաստանում օրենքներն ընդունվում են, որպեսզի դրանք բարեհաջող կերպով շրջանցվեն: Ցավոք, նկարագրվող դաշտի իրավանորմատիվային կարգավորմանն ուղղված խարիսխը և, մասնավորապես, «Սննդամթերքի անվտանգության մասին», «Ապրանքային նշանների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքները, անթիվ-անհամար ենթաօրենսդրական ակտերը, նույնիսկ Սահմանադրության համապատասխան դրույթներն իրենց հերթին ենթակա են այս դաժան տրամաբանությանը: Եվ ամեն անգամվա պես չգրված իր «օրենքներն» է թելադրում հարափոփոխ կյանքը` ուժեղի մնայուն շահի տեսքով: Փույթ չէ, թե այս դեպքում նժարի վրա ոչ այլ ինչ է, քան ժողովրդի առողջությունը կամ, որ նույնն է, ազգի ապագան:

Այն, որ աշխարհում գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառով կտրուկ նվազել է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ինչը, ըստ որոշ կանխատեսումների, շուտով հանգեցնելու է համընդհանուր պարենային ճգնաժամի, չի կարող արդարացնել տարատեսակ քիմիական հավելումներ, միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, պեստիցիդներ, թունավոր այլ նյութեր պարունակող սննդի համատարած ներկրումը Հայաստան: Ավելորդ է ասել, որ սա այն դեպքը չէ, երբ շահամոլական մարմաջից ելնելով` կարելի է զանազան-զարմանազան հնարքներ մտմտալ տարերային աղետներից, ճգնաժամերից և մարդկային այլ ողբերգություններից անձնական օգուտներ քաղելու համար:

Որքան էլ անցանկալի է մարդկանց շրջանում ավելորդ խուճապային տրամադրություններ արթնացնելը, տեղին եմ համարում ներկայացնել համացանցում հաճախակի հանդիպող որոշ տվյալներ` հույս տածելով, որ միգուցե դա սթափեցնի սպառողների շահերի և իրավունքների պաշտպանության հանձնառությունը ստանձնած, սակայն լրջագույն այդ առաքելությանն անձնական շահի «պատուհանից» նայող պետական չինովնիկներին: Խոսքը նախևառաջ ՀՀ գյուղնախարարության և էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչությունների ու ծառայությունների տաքուկ աշխատասենյակներում հարմար տեղավորված և, անտարակույս, անձամբ գոյապահպանորեն առողջ սնունդ ըմբոշխնող պաշտոնյաների մասին է:

Գիտե՞ն արդյոք ոլորտի պատասխանատուներն այն վնասների մասին, որ «ականի էֆեկտով» կրում է իր մեջ խանութներում վաճառքի հանված E ինդեքսով սննդամթերքի և գունավոր ըմպելիքների լայն տեսականին: Անշուշտ` գիտեն: Իսկ եթե ինչ-որ մեկը մոռացել է, կարող ենք վերստին հիշեցնել, որ, օրինակ, E 120 կոդով մթերքի օգտագործումը հղի է եղնջատենդի (ալերգիա) հարուցմամբ, E 124-ը ասթմատիկ նոպաների իսկական «բույն» է, E 171-173-ն ախտահարում է լյարդն ու երիկամները, E 251-ը հանգեցնում է քաղցկեղի, գլխացավի ու լյարդի ծակոցի, E 231-232-ը խիստ վտանգավոր է մաշկի, իսկ E 421-ը` ատամների համար: Հետո` եգիպտացորենի և կարտոֆիլի չիպսերը, երեխաների սիրած ֆրին ընդամենը ածխաջրի ու ճարպի խառնուրդ են, քաղցր գազալցված ըմպելիքները` շաքարի, քիմիական նյութերի ու գազի խառնուրդ: «Ալպեն գոլդ» շոկոլադե սալիկն արհեստական խթանիչներ է պարունակում, իսկ հանրահայտ «Կոկա-կոլայի» պարունակության մասին դատեք ինքներդ` թեկուզ ելնելով նրա այն հատկությունից, որ համարվում է ժանգ ու կեղտաբծեր մաքրելու հիանալի միջոց:

Առողջության համար վտանգավոր մթերքների ցանկը կարելի է շարունակել` համալրելով պաստեղ տեսակի ու մաստականման կոնֆետներով, պաքսիմատներով, չուպա-չուպսերով, ինչպեսև Եվրոպայում արգելված, իսկ մեր սուպերմարկետների պահախցիկները սեպած մսամթերքով` բեկոն, նրբերշիկ, ապխտած և ծխեցրած միս, ձուկ, որոնց պարունակած նիտրատները, մասնագետների վկայությամբ, ոչ միայն ազդում են երեխաների նյարդային համակարգի վրա, այլև հաճախ դառնում են ծանր հիվանդությունների առաջացման պատճառ: Թե ինչու են վնասակար, «գենետիկորեն ձևափոխված» սննդատեսակները ներմուծվում աղքատ Հայաստան, կարծում եմ, սոսկ բիզնես շահերով չէ պայմանավորված: Եվրոպան սեփական ժողովրդին զերծ է պահում դրանց ազդեցությունից, բայց երաշխավորում է մնացյալ աշխարհի համար, և Հայաստանը նույնպես հայտնվում է «փորձադաշտ-երկրի» կարգավիճակում:

Բայց իսպառ չվախեցնելու համար մեր միջին վիճակագրական սպառողին` կուզեի E ինդեքսի ներունակ «ավերածությունների» թվարկումն այստեղ դադարեցնել ու վերջաբանից առաջ ՀՀ կառավարությանը, պարենային անվտանգության համար պատասխանատու պետական այրերին, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության դիրքերում կանգնած հասարակական կառույցների ղեկավարներին ևս մեկ անգամ ողջախոհության կոչել, քանի դեռ բանը բանից չի անցել: Քանի դեռ ազգովի չենք նստել բացառապես արհեստական սննդակարգի` արհեստական հացից, մսից, կարագից, շաքարից, կաթնամթերքից մինչև արհեստական քաղցրավենիք, միրգ-բանջարեղեն և այլն: Չնայած ոմանց համար այդ փուլն արդեն սկսված է:

Ուղղակի շատ ցավալի է, որ հանուն քրեաօլիգարխիկ բուրգի մի փոքր խմբի շահերի, մեր հողուջրի անխառն արգասիքները` զգլխիչ բանջարեղենը, արևահամ մրգերը, դրանցից պատրաստված բնական հյութերը, չրերը, ջեմերը, մեր ալպյան մարգագետինների խոտ ու ծաղկունքով սնված անասունների արտադրանքը` պանիրը, քամած մածունը, ոչխարենին, մյուս-մյուսները ուղարկվում են դրսերը, իսկ դրսի անհամ-անբույր ուտելիքը, արհեստական փոշիները, խմորիչները, փոխարինիչները, չգիտեմ ինչ զիբիլները նախշուն, փայլփլուն տուփերում փաթեթավորված` դարձյալ հանուն նույն խմբի շահերի, բերվում Հայաստան: Ո՞ւր կհասնենք այսպես` մեր գենետիկ տեսակին անհարիր, կարելի է ասել, ապազգային Chips ուտելով, Dirol ծամելով և Coca-Cola ըմպելով: Կարծում եմ` շատ հեռու գնալ չենք կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում