Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԵՄ-ն առավել ակնդետ է հետևելու վրացական բանտերում տիրող վիճակին

Վրացական IPN կայքի փոխանցմամբ, ԵՄ-ն առավել ակնդետ է հետևելու վրացական բանտերում տիրող վիճակին: Այս մասին նշված է ԵՄ-ի արտաքին կապերի ծառայության նամակում.

«Մենք ստացել ենք վրաց իրավապաշտպանների գրավոր մտահոգությունը վրացական բանտերում տիրող վիճակի վերաբերյալ: Նրանք նշում են, որ վրացական իշխանությունները բավական քայլեր չեն ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Մենք հաշվի կառնենք այդ քննադատությունները և այսուհետ առավել ակնդետ կհետևենք վրացական բանտերում տիրող վիճակին: Ժողովրդավարության ու մարդու իրավունքների թեման առաջնահերթ է ԵՄ-ի ու Վրաստանի միջև»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, 2009 թվականի համեմատ, վրացական բանտերում բանտարկյալների մահացության դեպքերն աճել են 50 տոկոսով: 2010 թվականին վրացական բանտերում մահացածների 32 տոկոսի (այսինքն` յուրաքանչյուր 3-րդ մահացած բանտարկյալի) մոտ հայտնաբերվել են այս կամ այն աստիճանի մարմնական վնասվածքներ: Վրաստանի ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշիի` օմբուդսմենի տվյալներով, անցյալ տարի վրացական բանտերում մահացել է 142 մարդ, որոնցից 42-ը տառապել են թոքախտով:

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների կողմից մշակված World Prison Population List-ի (բանտերի բնակչության համաշխարհային ցուցակ) համաձայն` Վրաստանը աշխարհի 217 երկրների ցանկում 6-րդ տեղն է զբաղեցնում, քանի որ երկրում 100.000 մարդուն 538 բանտարկյալ է բաժին ընկնում: Վրաստանում եղած 18 բանտերից 9-ում բանտարկյալների թիվը գերազանցում է թույլատրելի սահմանը: 8 հոգու համար նախատեսված բանտախցերում 12-13 կալանավոր են պահում: Թբիլիսիի թիվ 1 բանտում, որը նախատեսված է 750 բանտարկյալների համար, այժմ պահվում է շուրջ 1200 կալանավոր, իսկ Բաթումի բանտում բանտարկյալների թիվը 715 է` նախատեսված 557-ի փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում