Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսների հերթական դավաճանական հարվածը Հայաստանի թիկունքից

Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլև արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները:

Ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը (ВПК) մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ: Ընդ որում՝ մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների մասին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա և այլն:

«Ֆորպոստ մի շարք հարցերով…» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է հայկական բանակի ռազմական ներուժը և հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում:

«Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության դեպքում Հայաստանը հայտնվում է առաջին գծում»,- այսպես է փորձագետը սկսել իր հոդվածը[1]:

ՀՀ ՊՆ-ն հերքում է:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց Խրամչիխինի հրապարակած ինֆորմացիան հայկական զինուժի մասին՝ ասելով. «Ես ծանոթացա այդ վերլուծությանը: Դա փորձագետի անձնական տեսակետն է, որտեղ կան տեղեկություններ, որոնք, ինչպես միշտ, լիովին չեն համապատասխանում իրականությանը: Շատ անճշտություններ կան, ինչպես լինում է նմանատիպ ցանկացած վերլուծության դեպքում»:

Նմանատիպ վերլուծություններ, Հովհաննիսյանի խոսքով, շատ են լինում, և բոլոր այդ հոդվածներում «կարմիր թելով» անցնում է այն միտքը, որ հայկական զինուժը բարձր մարտունակություն ունի, որ հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում և այլն, և այս առումով կարելի է համաձայնել ռուս փորձագետի հետ, բայց մեր բանակի սպառազինության և այլ հարցերի հետ կապված, բնականաբար, չեն կարող «լիովին ճշմարիտ լինել անկախ փորձագետների մոտ»:

Ո՞վ է Խրամչիխինը:

Հոդվածի հեղինակը պատահական մարդ չէ և բնականաբար ինքնագլուխ կերպով չէր կարող այսպիսի տեղեկություններ հավաքագրել ու հրապարակել՝ առանց, այսպես ասած, «վերևի հրահանգի»: Ալեքսանդր Խրամչիխինը քաղաքագետ է, վերլուծաբան և Ռուսաստանի ամենահեղինակավոր ռազմական փորձագետներից մեկը: Միաժամանակ նա զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոն Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտում, որը կարելի է ասել՝ գործում է պետական ֆինանսավորմամբ: Սա արդեն իսկ խոսուն փաստ է հեղինակի և իր վերլուծության մասին:

Աշխատել է մի ամբողջ ագենտուրա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող, վերլուծաբան Դանիել Իոաննիսյանը ասում է, որ այս ինֆորմացիան հնարավոր չէր հավաքագրել բաց աղբյուրներից՝ լինի դա լրատվամիջոց, թե մեկ այլ աղբյուր: Լրագրողը չէր կարող այս տեղեկությունները հավաքագրել, որևէ տեղ չի հրապարակվել, թե օրինակ այսինչ բանակային կորպուսի այսինչ մոտոհրաձգային գունդը որտե՞ղ է տեղակայված, որքա՞ն զինծառայող կամ ռազմական տեխնիկա ունի: Ուստի, նա համոզված է, որ Հայաստանում իրականացվել է հետախուզական կամ լրտեսական օպերացիա ռազմական տվյալներ ձեռք բերելու նպատակով:

«Սա նախադեպը չունեցող հրապարակում է: Անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ զորամասի մասին խոսելիս աշխատում է նվազագույն տեղեկություն տրամադրել այդ զորամասի մասին, որովհետև այդ տեղեկությունները կարող են օգտագործվել պոտենցիալ ռազմական թշնամիների կողմից ՀՀ անվտանգության դեմ: Երբ դաշնակից պետության պետական ֆինանսավորմամբ կազմակերպությունը ուսումնասիրում է ամեն ինչ և հրապարակում, դա արդեն լրտեսական սկանդալ է: Սա կարելի է որակել որպես Հայաստանի նկատմամբ հետախուզական օպերացիայի արդյունք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ գործել է գործակալական ցանց. «Այս աստիճան մանրակրկիտ տեղեկություններ մենք չէինք կարողանա հավաքագրել: Եթե փորձեինք նման բան անել, Ազգային անվտանգության ծառայությունը պարզապես կձերբակալեր մեզ: Տվյալներն այն աստիճանի մանրամասնությամբ են, որ ակնհայտ է, որ այստեղ մի ամբողջ ագենտուրա է աշխատել»:

Հարցին, թե որքանո՞վ է սա համապատասխանում ռազմավարական հարաբերությունների տրամաբանությանը, նա պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում մի դաշնակից, որը հրապարակում է ռազմական դաշնակցի ռազմական գաղտնիքները: Դա չի տեղավորվում որևիցե ողջամիտ տրամաբանության մեջ: Չենք կարող պատկերացնել, որ Ամերիկան հրապարակի, օրինակ, Էստոնիայի բոլոր զորամասերի զինվածությունը, կամ որ զորամասի կազմում որ ստորաբաժանումներն են մտնում»:

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, որն իրականում Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից մեկն է, քաղաքական ենթատեքստ չի տեսնում ռուսական շաբաթաթերթի հոդվածում: Կոլերովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թեև «Սուրհանդակը» հայտնի պարբերական է, ամեն դեպքում ռուսական իշխանությունները չէին օգտագործի այն ինչ-որ մեկին ինֆորմացիոն ազդանշան ուղարկելու նպատակով: Մեր զրուցակիցը, այնուամենայնիվ, չկարողացավ որևէ բանական բացատրություն տալ, թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով են այդ տվյալները հրապարակվել: Նա անգամ կարծիք հայտնեց, որ դրանք ռազմական գաղտնիքներ չեն:

«Եթե դրանք ռազմական գաղտնիքներ են, այդ դեպքում մենք սպասում ենք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը: Եթե դրանք ռազմական գաղտնիքներ չեն, ապա դրանց գաղտնիությունը կարող են գնահատել միայն մասնագետները: Դուք համոզվա՞ծ եք, որ դրանք ռազմական գաղտնիքներ են»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա:

Չնայած Կոլերովի այս պնդմանը՝ ակնայտ է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունն այսպես թե այնպես պարտավոր էր հերքել հրապարակված տեղեկատվությունը, որպեսզի տվյալները չդառնան պաշտոնական՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Այս հանգամանքը շեշտեց նաև Դանիել Իոաննիսյանը:

Ռազմավարական դավաճանություն:

Կարելի է, իհարկե, համաձայնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հետ, որ հազիվ թե անկախ փորձագետը, որքան էլ նա մոտ լինի պետական մարմիններին, կարողանար այդպիսի ճշգրտությամբ տվյալներ հայթայթել հայկական բանակի մասին: Բայց նույնիսկ եթե այդ տեղեկության թեկուզ 1 տոկոսը համապատասխանում է իրականությանը, նման քայլը «ռազմավարական դաշնակից» կոչվող պետության կողմից չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար: Սա, փաստորեն, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակման քաղաքականության շարունակությունն է:

Ռուսների այս նոր գործելաոճի վերջնական նպատակներն առայժմ դժվար է ամբողջությամբ բացահայտել, բայց կարելի է, իհարկե, տալ որոշ հստակ գնահատականներ: Ռուսաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում,- ադրբեջանցիները դժվարանում են վճարել ռուսներին ստացած զենքի համար,- և արդեն երկրորդ անգամ փորձում է Հայաստանի հաշվին շանտաժի ենթարկել ադրբեջանցիներին:

Միաժամանակ սա նաև ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային գոտում նոր ռազմական լարվածության հրահրմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա իր ազդեցության շնորհիվ տարածաշրջանը կառավարող Ռուսաստանը, ըստ երևույթին, գոհ չէ վերջին մեկ-երկու ամիսներին շփման գծի հարաբերական խաղաղությամբ, և նա նմանատիպ քայլերով միանգամայն կարող է ավելացնել քաղաքական և հետևաբար՝ ռազմական լարվածությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Բնականաբար, սա որևէ կերպ չի տեղավորվում Հայաստանի և Ռուսաստանի միջև պաշտոնապես հռչակված ռազմավարական դաշնակցության տրամաբանության մեջ և ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական հարված թիկունքից:

Դաշնակից երկրի ռազմական տվյալների հրապարակումը և փաստացի տրամադրումը հակառակորդին (անկախ այն հանգամանքից՝ ճիշտ են այդ տվյալները, թե ոչ) իսկապես աննախադեպ քայլ է, որը մեր կարծիքով՝ ենթակա է քաղաքական լուրջ գնահատականի ամենաբարձր մակարդակով և դրանից բխող եզրակացությունների: Եվ անգամ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին զգուշավոր քննադատությունը Ռուսաստանի հասցեին՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, այսօր արդեն բավարար չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում