Մարզական մարքեթինգի փորձագետ Նայջել Կարին հաշվարկել և հրապարակել է Մարիա Շարապովայի ֆինանսական հնարավոր վնասները՝ հովանավորչական պայմանագրերը խզելու պատճառով:
«Եթե Մարիան 4-ամյա որակազրկում ստանա, ապա նրա կարիերան, հավանաբար, կավարտվի: Շարապովայի ֆինանսական կորուստները կկազմեն շուրջ 100 մլն ֆունտ: Նրա մարզական հոնարարները ոչինչ են կորտի սահմաններից դուրս վաստակած գումարներից: 11 տարվա ընթացքում Շարապովան ամենաբարձր վարձատրվող մարզուհին է եղել:
Այժմ նրա հովանավորները կհետևեն իրադարձությունների զարգացմանը: Նրանք շատ զգույշ են վերաբերում նման երևույթներին և չեն միջամտում որևէ աղմկահարույց միջադեպի:
Առաջատար ընկերությունները համագործակցում էին Մարիայի հետ, և վերջինս մեծ գումար էր վաստակում այդ համագործակցությունից: Այժմ շատ բան է կախված այն որոշումից, որ կընդունվի նրա գործով»,- BBC Sport-ը մեջբերում է Կարիի խոսքերը: