Հանդիպելով ուկրաինական խորհրդարանականների հետ` Միխեիլ Սահակաշվիլին ներկայացրել է այն հաջողությունները, որն արձանագրել է վրացական կառավարությունը Բաթումի մոդեռնիզացիոն ծրագրերում: Նրա խոսքերով, առաջիկա տարիներին Սեւ ծովի աջ ափին գտնվող այդ քաղաքում ներդրվելու է մինչեւ $4 մլրդ:
«Դրանք միայն ռեֆորմներ չեն: Երկնաքերերի քանակով առաջիկա երկու տարիների ընթացքում քաղաքը կանցնի Վանկուվերից, իսկ 5- աստղանի հյուրանոցների քանակով` Մոսկվայից»,-ասել է Սահակաշվիլին: