Հայտնի թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովան աջակցության խոսքեր է հասցեագրել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային, ով մեղադրվում է արգելված խթանիչ օգտագործելու մեջ:
«Մի շտապեք հետևություններ անել և ամեն ինչում մեղադրել Մարիային: Չգիտեմ բոլոր փաստերի մասին: Հուսով եմ՝ Շարապովան հիմար սխալ է թույլ տվել»,- Twitter-ի իր էջում գրել է Նավրատիլովան:
Հիշեցնենք՝ Australian Open-ից առաջ անցկացրած Շարապովայի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: