Մարիա Շարապովայի փաստաբան Ջոն Հեգերթին մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է արգելված միլդրոնաթը հայտնվել Շարապովայի օրգանիզմում:
«Սերտ համագործակցություն կծավալենք ITF-ի հետ, քանի որ առկա են բազմաթիվ մեղմացուցիչ հանգամանքներ: Կարծում ենք՝ պատժամիջոցի ժամկետը կարելի է էականորեն կրճատել:
Մարիան գիտակցում է, որ մարզիկը պատասխանատու է այն ամենի համար, ինչ հայտնվում է նրա օրգանիզմում: Կարիերայի ընթացքում նա այդպիսի վերաբերմունք է ունեցել հարցին: Սակայն 25 օր հունվարին նրա օրգանիզմում եղել է այն, ինչ արգելվել է:
Ուզում եմ, որպեսզի մարդիկ հասկանան: Մարիան ընդունել է այդ դեղամիջոցը 10 տարի: Այն խորհուրդ է տվել բժիշկը՝ թենիսիստուհու հետազոտությունից հետո:
Պարզվել է, որ Շարապովան շաքարային դիաբետի հակում ունի մագնիումի ցածր մակարդակ, խնդիրներ՝ կապված իմունային համակարգի և սրտի հետ: Բժիշկը ստուգել է բոլոր դեղամիջոցները, և այդ պահին այն արգելվածների ցուցակում չի եղել:
Ցավոք, 2016 թվականի հունվարի 1-ից միլդրոնաթը ընդգրկվել է արգելված դեղամիջոցների ցուցակում: Մարիան բաց է թողել այդ տեղեկությունը»,-Sports Illustrated-ը մեջբերում է Հեգերթիի խոսքերը: