ՎԱԴԱ-ի նախագահ Քրեյգ Րիդին հաստատել է, որ աշխարհահռչակ թենիսիստուհի Մարիա Շարապովան մեղավոր է ճանաչվել «Միլդրոնատ» տեսակի արգելված դեղամիջոց օգտագործելու մեջ: Նման իրավիճակներում մարզիկները որակազրկվում են մեկ տարով:
Մարտի 7-ին Ռուսաստանի առաջին ռակետը հայտարարել է, որ իր օրգանիզմում հայտնաբերվել է «Մելդոնիյ», որը 2016 թվականի հունվարի 1-ից ընդգրկվել է արգելված դեղամիջոցների ցանկում: Դոպինգ-թեստը Շարապովայից վերցվել է հունվարին` Australian Open-ի ժամանակ:
Ավելի վաղ Թենիսի միջազգային ֆեդերացիան տեղեկացրել է, որ աշխարհի նախկին առաջին ռակետը մրցումներից կհեռացվի մարտի 12-ից: