Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Նողկալի է տեսնել՝ ինչպես է ԵՄ-ն խոնարհվում Էրդողանի առաջ. The Guardian

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահի առջև գլուխ խոնարհող եվրոպական առաջնորդների տեսքը զզվելի էր: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ի վերլուծաբան Փոլ Մեյսոնը:

«ԵՄ-ն օգնություն է փնտրում այն երկրի միգրացիոն ճգնաժամի լուծման համար, որում էլ ավելի է ամրապնդվում բռնապետությունն ու գրաքննությունը: Թուրքիան պատերազմ է մղում էթնիկ փոքրամասնությունների դեմ, ոստիկանական հատուկ ջոկատայինները գրոհում են իշխանություններին ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակի վրա, նրա գաղտնի ծառայությունները մեղադրվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը զինելու մեջ, նրա զինվորականները խոցում են ռուսական ռմբակործիչը, և չնայած այս ամենին` Անկարան հույս ունի դառնալ Եվրամիության անդամ»,- փաստում է վերլուծաբանը:

Մեյսոնի խոսքով` դեռևս երեք տարի առաջ թվում էր, որ Ռեջեփ Թայիփ էրդողանին հաջողվել է երկրի ներսում հասնել հավասարակշռության: «Կարելի էր եզրակացնել, որ հասարակության առաջադեմ մասը կկարողանա խաղաղ գոյակցել` մեկը մյուսին թողնելով հանգիստ, քրդերը ապստամբական պայքարի փոխարեն կգրավեն խորհրդարանական ընդդիմության դիրքերը, իսկ Էրդողանն անձամբ երկիրը կտանի ԵՄ անդամակցության, սակայն բավականին դանդաղ, որպեսզի ժողովրդավարության ակնհայտ թերությունները հնարավոր լիներ անտեսել:

Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Թուրքիայի նախագահը կոշտ արձագանք է տալիս բողոքի ակցիաներին, նա խափանեց Քրդական աշխատավորական կուսակցության հետ վերջնական զինադադարը և փաստացի այրեց Թուրքիայի հարավի մի քանի քաղաքներ, որտեղ գտնվում էին քրդերը: Դրան ի պատասխան Եվրամիությունն աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության խաթարման և խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների վրա»,- ընդգծում է վերլուծաբանը:

Մեյսոնի խոսքով` այդ ամենը, սակայն, ոչինչ է, համեմատած այն խաղաքարտի, որն Էրդողանը կարող է խաղարկել: «Ձախողված և քայքայված պետությունների ֆոնին, ինչպիսք են` Աֆղանստանը, Եմենը, Իրաքը և Սիրիան, որքան շատ անհաջողություններ է հանդուրժում թուրքական ժողովրդավարությունը, այնքան Արևմուտքը պետք է նրան աջակցի: Եվ որքան շատ եվրոպական հանձնաժողովը, մասնավորապես, պնդում է, որ օրերից մի օր Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, այնքան ուժեղ են դառնում Եվրոպայում այն խաղացողները, ովքեր ցանկանում են դուրս գալ միությունից»,- նշված է հոդվածում:

«Եվրամիության քաղաքացիներն իրավունք ունեն ճշմարտությունն իմանալ Թուրքիայի մասին: ԵՄ իշխանությունները ոչ հեռու անցյալում` նախորդ նոյեմբերին, գովերգում էին Անկարային տնտեսական հաջողությունների համար, չնայած նրան, որ արդեն այն ժամանակ տեսանելի էին բռնապետության նշանները: Գլխավորը մնում է հարցը` արդյոք կարող է պետությունը, որն ակնհայտորեն խախտում է ԵՄ անդամակցության բոլոր չափանիշները, հաջողություններ ունենալ միությունում: Պատասխանը միայն մեկն է. իհարկե չի կարող, և եվրոպական իշխանությունները պետք է այդ մասին տեղեկացնեն Էրդողանին»,- վստահ է Guardian-ի վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում