Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակել են ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել: Պաշտպանական կողմը հետաքրքրվեց որոշ վկաների հարազատների արտերկրի բնակության վայրի հասցեներով՝ ըստ նրանց վկաների ցուցմունքներն իրենց «ոչինչ չի տալիս», որովհետև դրանք որոշ դեպքերում միջնորդավորված են և հիմնված են իրենց հարազատների պատմածների վրա:
Ամբաստանյալ Վազգեն Խաչիկյանը դատական նիստի որոշակի հատվածում խորազնին ուսումնասիրում էր քրեական գործի ու քրեական օրենսգրքի հետ առնչություն չունեցող գիրք՝ «Basic English Grammar»: