Ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի «Հոնտեղ ապրած ենք…» խորագրով ցուցահանդեսի բացումը կկայանա մայիսի 6-ին:
Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում կցուցադրվեն լուսանկարչի կողմից Արևմտյան Հայաստանում արված բացառիկ լուսանկարները:
Նախագծի նախաձեռնողն ու հովանավորը «Երկիր» ՀԿ-ն է, աջակիցը` ֆրանսիական «Ֆինեկո» ընկերությունը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 15-ը: