Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ռուսաստանում ճնշվում է քաղաքացիական ակտիվությունը. Amnesty International

Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 23-ին հրապարակել է աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա զեկույցը:

Ռուսաստանին նվիրված բաժնում զեկույցի հեղինակները մատնանշել են քաղաքացիական ակտիվությունը ճնշող նոր հետադիմական օրենքների ընդունումը: Այսպես. ոչ առևտրային այն կազմակերպություններին, որոնք արտասահմանից ֆինանսավորվում են և մասնակցում քաղաքական գործընթացներին, համարում են «արտասահմանցի գործակալներ»:

Ընդ որում, ինչպես նշվում է զեկույցում, իշխանությունները պարբերաբար փորձում են սևացնել որոշ ոչ առևտրային կազմակերպությունների հեղինակությունը ու իրավապաշտպաններին:

Այդ ամենը, ինչպես գրում են զեկույցի հեղինակները, կարող է հետագայում հանգեցնել այդ ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների կալանքներին ու մեծ տուգանքների:

Զեկույցում խոսվում է նաև իշխանությունների կողմից խաղաղ հավաքները սահմանափակելու դեպքերի մասին. բողոքի խաղաղ ցույցերը ոստիկանությունը ցրում է հաճախ ուժի կիրառմամբ:

Ընդ որում, ինչպես գրվում է Amnesty International-ի զեկույցում, կառավարամետ կազմակերպությունների ու ուղղափառ ակտիվիստների հավաքները թույլատրվում է անցկացնել առանց իշխանությունների համաձայնության:

Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ 2012թ. հունիսին ընդունված փոփոխություններով խստացվում է հրապարակային հավաքների մասին օրենքը:

Amnesty International-ը ուշադրություն է հրավիրում խոսքի ազատության սահմանափակման վրա՝ ընդգծելով զրպարտության հոդվածի վերադարձը Քրեական օրենսգիրք ու պետական դավաճանություն ու լրտեսություն հասկացությունների ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել նաև արգելված կայքերի ռեեստրի ստեղծմանը:

Զեկույցում անդրադարձել են նաև դատարանների ոչ օբյեկտիվությանը ու քաղաքական ենթատեքստերով գործընթացների մեծացող թվին:

Զեկույցի առանձին հեղինակներ ուշադրություն են հրավիրում նաև Pussy Riot-ի մասնակիցների դատավճռի վրա:

Բացի այդ՝ Amnesty International-ը մատնանշում է սեռական փոքրամասնությունների հանդեպ ճնշումները, ռասայական ու կրոնական խտրականությունը և Հյուսիսային Կովկասում անկայուն իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում