Monday, 09 09 2024
Չենք առաջարկում ժողովրդին ստորագրել մեր ցանկությունների տակ, բանաձևել ենք կոնկրետ օրենք․ Խզմալյան
Արդարադատության փոխնախարարը՝ Քոչարյանի դստեր հետ լուսանկարի մասին
16:06
«Ուշադրություն դարձրեք «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարությունների ճշգրիտ տեքստին». Քանանի
Հայտնաբերվել է գործարարի դի
Կիեւը «սառեցնում է» Թբիլիսիի հետ հարաբերությունները
Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից դիվանագետի հետկանչումը կապված է լվացքի մեքենաների ձեռքբերման հետ
Մենք մեր կուսակցական դրոշները խոնարհում ենք, որպեսզի բարձրանա Հայաստանի դրոշը․ Արման Բաբաջանյան
Այսօրվա պատերազմը՝ գաղափարի պատերազմ է, գաղափարի ընտրության պատերազմ է․ Արամ Զ․ Սարգսյան
Այս նախաձեռնությունը միտված է ներքին ժողովրդավարական օրակարգի կայացմանը․ Լուսինե Հակոբյան
Շրջադարձային բացահայտում զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու վարույթով
Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ հիմնված է մարդատյացության վրա
«Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին». Տոկաև
Ռուս-իրանական հակադրությունը Հարավային Կովկասում շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
Ադրբեջանի «ռազմա-հայրենասիրական» նոր պաթոսի տողատակը
14:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը ետ է կանչել Վրաստանում ժամանակավոր հավատարմատարին
14:49
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում․ Ալեն Սիմոնյան
Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Սիրիայում հայտնել են, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 14-ի
Նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը, հասկանո՞ւմ եք այդքան բանը․ Ալեն Սիմոնյան
Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, և այդ պատերազմի կազմակերպիչները հայտնի են. Ալեն Սիմոնյան
13:40
Անօդաչուների հայտնաբերումից հետո Շվեդիայի խոշորագույն օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ
«Թուրքիան պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը». Սամվել Բաբայան
13:10
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Պարզաբանեք, թե ո՞նց եղավ, որ էդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ. Թունյանը՝ Դանիելյան
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար դիմել է ԿԸՀ

Amnesty International-ն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ամենամյա հերթական զեկույցը: Զեկույցը տեղադրված է կազմակերպության կայքում:

Հետադարձ հայացք նետելով վերջին քաղաքական զարգացումներին՝ կազմակերպությունը զեկույցում հիշեցնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը հաղթեց մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, և թեև խոսքի, հավաքների ազատությունները լայն առումով սահմանափակված չեն եղել, դիտորդները հայտնում են համատարած ձայներ գնելու և ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերի մասին:

Կամարտահայտման ազատությունը զգալիորեն անսահմանափակ է, սակայն կարծիք արտահայտողները ընկալվել են որպես ոչ հայրենասեր կամ հակաազգայնական և արժանացել հանրության թշնամությանն ու երբեմն նաև բռնությանը, ասվում է զեկույցում: Ոստիկանությունն ու տեղի իշխանությունները երբեմն հայտնվել են հարձակումների դավադրության մեջ: Նրանք նաև ձախողել են այդ գործողությունները հավուր պատշաճի հետաքննելու ու հրապարակավ և անկողմնակալ դատապարտելու հարցերը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում քաղաքացիական հասարակության կողմից Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման առիթով տեղի ունեցած բողոքներին ու հարձակումներին, որոնց հետևանքով փառատոնի անցկացման երկու փորձերը ձախողվեցին (ապրիլի 12-ին՝ Գյումրիում և ապրիլի 16-ին՝ Վանաձորում):

Զեկույցում չի անտեսվել նաև Երևանում մայիսի 8-ին գեյերի ակումբի վրա տեղի ունեցած հարձակումը: Տեսահսկման խցիկները ի հայտ էին բերել հարձակումն իրականացրած երկու անձանց, որոնք պատուհաններից «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետել: Երկու երիտասարդները ձերբակալվել էին, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվել Դաշնակցություն կուսակցության երկու խորհրդարանականների միջնորդության արդյունքում: Նրանք արդարացրին հարձակումը՝ ասելով, որ այն համապատասխանում է սոցիալական և ազգային գաղափարախոսության համատեքստին: Զեկույցում անդրադարձել են նաև տեղական մամուլում կատաղի հարձակումն արդարացրած Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը:

Հոկտեմբերի 3-ին Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեն հրապարակել է զեկույց 2011-ի դեկտեմբերին Հայաստան կատարած այցի արդյունքներով: Նրանում ասվում է, որ նախորդ այցերին արված խորհուրդներից գրեթե ոչ մեկը չի իրականացվել: Զեկույցում նշվում է, որ Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում աղքատիկ պայմանները կալանքի տևական ժամկետները անհնար են դարձրել: Հանձնաժողովը հայտնաբերել է, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների պահման պայմանները անմարդկային են:

Նշվում է, որ մինչ տարեվերջ ավելի քան 30 տղամարդիկ ազատազրկման ժամկետներ են կրել գիտակցաբար զինծառայությունից խուսափելու համար: Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը մնում է զինվորական վերահսկողության ներքո: Նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ Հայաստանը խախտել է Եհովայի 17 վկաների ազատության և անվտանգության իրավունքները, ինչպես նաև ապօրինի կալանքի փոխհատուցման իրավունքը: Նրանց դեմ մեղադրանքներ էին առաջադրվել, քանի որ նրանք լքել էին այլընտրանքային ծառայությունը, երբ գիտակցել էին, որ գտնվում են զինվորական վերահսկողության ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում