Monday, 09 09 2024
Ռուս-իրանական հակադրությունը Հարավային Կովկասում շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարվածներ հասցնելու մասին
Ադրբեջանի «ռազմա-հայրենասիրական» նոր պաթոսի տողատակը
14:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը ետ է կանչել Վրաստանում ժամանակավոր հավատարմատարին
14:49
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Գերիների հետ կապված բանակցություններն ու խոսակցությունները կան բոլոր ֆորմատներում․ Ալեն Սիմոնյան
Եվրահանձնաժողովի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Սիրիայում հայտնել են, որ իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 14-ի
Նպատակը եղել է ՀՀ-ն որպես պետություն ոչնչացնելը, հասկանո՞ւմ եք այդքան բանը․ Ալեն Սիմոնյան
Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, և այդ պատերազմի կազմակերպիչները հայտնի են. Ալեն Սիմոնյան
13:40
Անօդաչուների հայտնաբերումից հետո Շվեդիայի խոշորագույն օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քվոտայի և մաքսատուրքի արտոնության վերաբերյալ
«Թուրքիան պետք է վերաբացի ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը». Սամվել Բաբայան
13:10
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
Պարզաբանեք, թե ո՞նց եղավ, որ էդ տարածքի եկեղեցին մզկիթ չդարձավ. Թունյանը՝ Դանիելյան
Ուղիղ․ Ժողովրդավարական ուժերի հարթակը ստորագրահավաքի հնարավորություն ստանալու համար դիմել է ԿԸՀ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին
Կորեայի ձորի բարդույթը պետք է հաղթահարվի
12:50
Նիգերիայում վառելիքի ցիստեռնի պայթյունն առնվազն 48 մարդու կյանք է խլել
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ պատերազմի դուռը միշտ կիսաբաց մնա
12:30
Աշխարհի 25 երկրներում ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ
Միջանցքի վերահսկողության հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանինը
12:10
«Յագի» թայֆունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել Վիետնամում, Չինաստանում և Ֆիլիպիններում
Իրանի զայրույթը՝ հայկական հնարավորություն
11:59
Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվել է Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը
«Սա պատերազմ էր ՀՀ պետականության դեմ. այս փաստը անհերքելի է արմատացած Դաշնակցության շրջաբերականում»
ՀՀ կառավարությունը հաստատուն քայլերով առաջ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով․ Եղոյան

Բռնաբարության գործով քննիչն ունի շահագրգիռ մոտեցում. Ահազանգում է տուժողը

Տուժող  Կարինեն (անունը փոխված է)  դիմում է հղել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝  հայտարարելով, որ բացարկ է հայտնում ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևանի Քվ ԾՀՔ բաժնի ավագ քննիչ Կ.Հակոբյանին: Դիմումատուն միջնորդում  է  ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Բռնաբարությունը,  հարուցված քրեական գործի նախաքննությունը հանձնարարել մեկ այլ քննիչի: 

Ըստ տուժողի,   ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա. Կավեյանի նման, ով 08.08.2012թ.  որոշմամբ քրեական գործի վարույթը կարճել էր,   քննիչ Կ.Հակոբյանն ունի շահագրգիռ և կանխակալ մոտեցում ի օգուտ Լևոն Սահակյանի և ի վիճակի չէ սույն քրեական գործով իրականացնելու օբյեկտիվ և անաչառ քննություն։   Քաղաքացին միաժամանակ միջնորդում է ձեռնարկել համապատասխան միջոցներ և պարզել, թե ինչ շահագրգռվածությունից ելնելով կամ որ մարմնի կողմից կիրառվող ճնշման պատճառով են «քննիչները փորձում պատասխանատվությունից ազատել հանցագործին և կոծկել հանցագործության դեպքը»:

Քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել տուժողի կողմից  ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի բաժին ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առ այն, որ 2012 թվականի մայիսի 9-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրում Լևոն  Սահակյանը, ծեծի ենթարկելով իրեն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

08.08.2012 թվականին ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա. Կավեյանի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է։ Քննիչի որոշումը տուժողը բողոքարկել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի 13.02.2013 թվականի որոշմամբ բողոքը բավարարվելէ և վերացվել է քննիչի` 08.08.2012 թվականի որոշումը։

ՀՀ Գլխավոր դատախազին հասցեագրված իմ դիմումի համաձայն՝  քրեական գործն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևանի քննչական վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար։ Գործի քննությունը հանձնարարվել է ավագ քննիչ Կ.Հակոբյանին։  

Ըստ տուժողի,  քրեական գործի շրջանակում քննիչ Կ.Հակոբյանի կողմից կատարվսւծ գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ վերջինս շեղվել է գործի օբյեկտիվ և  անաչառ  քննությունն իրականացնելու իր առաքելությունից, չարաշահում  է պաշտոնեական լիազորությունները՝ նպատակ ունենալով ստեղծել արհեստական հիմքեր՝ քրեական գործի վարույթը կրկին անգամ կարճելու համար։

Մասնավորապես, քննիչ Կ.Հակոբյանը նշված քրեական գործով հարցաքննության է հրավիրում անձանց՝  տուժողի համակուրսեցիներին, բարեկամներին, ովքեր որևէ տեղեկություն չունեն և չէին կարող ունենալ իր նկատմամբ կատարված հանցագործության մասին։  «Ավելին, տեղեկանալով, որ նշված անձինք անտեղյակ են դեպքից, քննիչը «անկեղծորեն» պատմում է նրանց քրեական գործի բոլոր հանգամանքները և հայտնում իմ անձնական (ինտիմ) կյանքի վերաբերյալ մանրամասներ՝ սրանով իսկ կոպտորեն խախտելով օրենքով սահմանված նախաքննության գաղտնիության պահանջը»,- նշում է տուժողը։

Ըստ նրա, քննիչի նման գործելաոճը վկայում է այն մասին, որ վերջինս ոչ միայն չի ցանկանում բացահայտել իմ նկատմամբ կատարված հանցագործության դեպքերը և պատասխանատվության ենթարկել Լևոն Սահակյանին, այլև փորձում է անուղղակի ճանապարհով՝ այն է, այս կամ այն անձին (վկային) նախաքննական գաղտնիք համարվող տեղեկություններ տրամադրելով, հոգեբանական ճնշում գործադրել տուժողի նկատմամբ, ենթարկել նրան նվաստացուցիչ վերաբերմունքի, վարկաբեկել և ներշնչել կաշկանդվածության զգացում։

«Ստացվում է մի իրավիճակ, երբ քննիչ Կ.Հակոբյանը գործի անկողմնակալ և անաչառ քննություն իրականացնելու փոխարեն՝ կարծես թե կատարում է Լևոն Սահակյանի «պատվերը», որն իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու նպատակով սպառնում էր ինձ, որ մտերիմներիս և ընկերներիս կհայտնի ինձ վարկաբեկող տեղեկություններ, իսկ ներկայումս քննիչ Կ.Հակոբյանն իրականության է վերածում այդ սպառնալիքը, երբ երրորդ անձանց բացահայտում է իմ նկատմամբ կատարված հանցագործության բոլոր մանրամասները՝ այդ տեղեկությունները դարձնելով հանրամատչելի»։

Տուժողը որպես սպառնալիք է դիտարկում քննիչի «էնքան մարդ եմ կանչել, որ կտեսնես» արտահայտությունը: Տուժողը դժգոհ է նաև  քննիչ Կ.Հակոբյանի բազմաթիվ հայտարարություններից առ այն,  թե «իմ ասածները չեն հիմնավորվում, այլ հիմնավորվում է Լ.Սահակյանի հայտնած տեղեկությունները, որ ես իմ զանգերով «զզվեցրել եմ» Լ.Սահակյանին և քրեական գործը շուտով կարճվելու է»։ Ավելին, «անգամ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Շ.Իսրայելյանր «ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ» խորհուրդ է տվել ինձ զուր գումարներ չվատնել փաստաբանների վրա, քանի որ քրեական գործի վարույթը կարճվելու է։ Նշվածից ուղղակիորեն հետևում է, որ նախաքննական մարմինն ունի հստակ ձևավորված դիրքորոշում և համոզմունք այն մասին, որ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման»,- եզրակացնում է տուժողը։

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում