Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Բջջային հեռախոսները հայերեն սովորեցին (տեսանյութ)

hy-am.org նախագծի ներկայացրած «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագիրը հնարավորություն է տալիս սմարթֆոներում և շարժական այլ սարքերում հայերեն կարդալ վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր և այլն:

Ծրագիրն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել տեղեկատվության հայերենով հասանելիությունը: Այն նաև հնարավորություն է տալիս հայերեն տառերը տեսնել Անդրոիդ, Մաեմո, ՄիԳո, Սիմբիան և Վինդոուզ Մոբայլ համակարգերով աշխատող սարքերում: Այս համակարգերում, բացառությամբ Սիմբիանի, հնարավոր կդառնա նաև տեքստը հայերեն հավաքել և հաղորդակցվել:

Տառատեսակները կարելի է հեշտությամբ տեղադրել հեռախոսների մեջ հատուկ ստեղծված ծրագրային փաթեթների օգնությամբ. դա կարող է անել ցանկացած օգտագործող: Արդյունքում օգտագործողը հնարավորություն կստանա հայերեն տեքստերը կարդալ կարճ հաղորդագրությունների, կայքերի, էլ-փոստի, փաստաթղթերի, էլեկտրոնային գրքերի, բառարանների, հանրագիտարանների, քարտեզների և սոցիալական ցանցերի հետ աշխատելիս:

«Դեռ մի 10-15 տարի առաջ մենք ունեինք նախ էլեկտրոնային ինֆորմացիայի հայերեն քոնթենթի խնդիր: Հետո ունեցանք հայերեն բազա և անհրաժեշտ դարձավ դրանից օգտվելու մեխանիզմների զարգացումը»,- ամփոփիչ միջոցառման ժամանակ ասաց ծրագիրն իրականացրած Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հայերեն տառատեսակների հեղինակ Ռուբեն Թառումյանը ներկայացրեց իր ստեղծած 21 տառատեսակները, որոնցով հնարավոր է կարդալ և գրել Android, Symbian, Maemo, MeeGo և Windows Mobile օպերացիոն համակարգերում:
Տառատեսակները հնարավոր է բեռնել http://b.hy-am.org կայքից` ինչպես համակարգչով, այնպես էլ անմիջապես հեռախոսով:

Ծրագրային փաթեթները ներբեռնման ու տեղակայման համար հասանելի են hy-am.org կայքում:

Նշենք, որ ստեղծված տառատեսակներն ու լուծումները տարածվում են անվճար` բաց լիցենզավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում