Friday, 13 09 2024
01:00
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում խաղաղության»․ Իրանի նախագահ
Կփոխարինվի 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ, կլուծվի 14 400 բաժանորդի խնդիր
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության հարցեր
Դանակահարություններ՝ ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ
ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման քարերի մաքսանենգության փորձը «Զվարթնոց»-ում
Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չընդլայնի իր հնարավորությունները և նայի միայն իր ձեռքին
23:45
ԱՄՆ պետդեպի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը
Աշտարակցու տանը հայտնաբերվել են անօրինական հրազեն և փամփուշտներ, գործն ուղարկվել է քննության
Այս մեղադրական եզրակացությունը առնվազն 10 մահացու հիվանդություն ունի․ Հրայր Թովմասյան
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հայ-ամերիկյան օրակարգի հարցեր
Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին
Նուռնուս գյուղում բուսածածկույթի հրդեհի մարմանը մասնակցել է նաև տեղի 10 բնակիչ
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին՝ Հնդկաստանից «բարևագիր»
ԱՄՆ-ը շուտով կխորացնի նաև ռազմական կապերը Հայաստանի հետ. միայն տնտեսականով չեն սահմանափակվի
Մեզ համար պարզ է, թե ովքեր են «Սրբազան կոռուպցիայի» շարժիչ ուժերը. նրանք երբևէ իշխանության չեն գա
Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ
Վիճաբանության ժամանակ դանակահարություն կասկածյալը ձերբակալված է
21:40
Մոլդովայի ընդդիմությունը Սանդուին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու մեջ
Պաշտպանության նախկին փոխնախարարը կփոխանցի $500,000՝ հաշտության համաձայնությամբ
21:30
Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ
Մարզպետարանի պաշտոնյան և դպրոցի աշխատակիցները ձերբակալվել են, մանրամասներ չկան
ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Հայաստանում անցկացնել Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովը
21:10
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Անկառավարելիության գործակցի «կորը» Ուկրաինայից Կովկաս
20:50
Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները
Քաղաքաշինության ոլորտում բարձր որակ ապահովելու հանրային պահանջն առաջնորդող է լիցենզավորման և հավաստագրման նոր գործընթացներում
Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ
Երևանում եկամտահարկի հետ վերդարաձի մասին օրենքի գործողության ժամկետը մոտենում է ավարտին․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ
Սևանում տրվել է «Էներգաարդյունավետության ծրագրի» մեկնարկը

Էթիկայի հանձնաժողովի «առաջարկությունների» մակարդակով կայացվող որոշումները պետք է բացառել

«Էթիկայի հանձնաժողովը պետք է քայլեր կատարի, եթե իր որոշումները չեն իրականացվում»,- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց այսպես է պատասխանել «Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, եթե Վանաձորի քաղաքապետը ներողություն չխնդրի իր ղեկավարած համայնքի բնակիչներից:

Հիշեցնենք. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` Ս.Դարբինյանի հրապարակային ելույթում առկա վիրավորական արտահայտությունները քննելու և համապատասխան որոշում կայացնելու համար, ինչին ի պատասխան հանձնաժողովն իր կայացրած որոշման մեջ «առաջարկել» էր Սամվել Դարբինյանին հրապարակավ ներողություն խնդրել և տեքստը տեղադրել քաղաքապետարանի կայքում:

Քաղաքապետն էլ դեռ չի ընդունել իրեն արված այդ «առաջարկը»:

Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Վանաձորի քաղաքապետարանից «Փաստինֆո»-ին ասել են, որ Հանձնաժողովի որոշումը դեռ չեն ստացել:

Ինչևէ, անդրադառնալով, հանձնաժողովի կայացրած որոշմանը, Արթուր Սաքւոնցը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է փոխել այդ կառույցի գործունեությունը կարգավորող իրավական նորմերը, ավելի հստակեցնել ու խստացնել դրանք: «Ոչ միայն զուտ գնահատողական ակտեր լինեն, այլև որոշակի վերահսկողություն կամ այդ մարմնի կամ մեկ այլ մարմնի կողմից, որ այդ որոշումներն իիրականացվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Միայն իրավական կարգավորման պարագայում է Արթուր Սաքունցը հնարավոր համարում, որ Հանձնաժողովն ի վերջո ծառայի այն նպատակին, որի համար ստեղծվել է:

«Որպեսզի հանձնաժողովն ազդեցիկություն ունենա, պետք է այնպիսի նորմեր լինեն, որ ապահովեն այդ հանձնաժողովի գործունեության, կայացրած որոշման արդյունավետությունը», -նշեց Արթուր Սաքունցը:

Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը տեղեկացրել են, որ իրենք ուսումնասիրելու են ոչ միայն իրենց դիմումի հիման վրա Վանաձորի քաղաքապետի, այլև «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացրած որոշումը:

«Դրանք կենթարկվեն խորը ուսումնասիրության, գնահատականներ կարվեն և անպայման քայլեր կձեռնարկվեն, առաջարկություններ կլինեն»,- նշեց Արթուր Սաքունցը` չբացառելով, որ առաջիկայում նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա հենց իր ղեկավարած կազմակերպությունը:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում