Այսօր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ 2009թ. Ռուսաստանի հետ ստորագրված գազային պայմանագրերը երկիրը կանգնեցրել են «կռախի» առջև:
Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մեզ` ողջ երկիրը, այս պայմանագրերով, ինչպես ասում են, պլինտուսի տակ են հասցրել: Մեզ այնպես են անկյուն մտցրել, որ դժվար է նույնիսկ պատկերացնել», ասել է Յանուկովիչը: Սակայն նա նշել է նաև, որ Ղրիմում ռուսական սևծովյան նավատորմի ժամկետի երկարաձգումը փրկել է ուկրաինական տնտեսությունը:
Այս հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ հիմնական մեղադրանքները, որոնք կապված են գազային պայմանագրի հետ, ուղղված են երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, որը 2009թ. անձամբ է ստորագրել այդ պայմանագրերը: