Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտ Վլադիմիր Անիսկինը ստեղծել է աշխարհի ամենափոքր գիրքը: Այս մասին հայտնում է nat-geo.ru-ն:
Անիսկինը 1998 թվականից զբաղվում է միկրոմինիատյուրայի արվեստով: Նրա հավաքածուում կան ուխտերի քարավան ասեղի անցքի մեջ, գրառումներ հացահատիկի, մարդու մազի վրա:
Նրա նոր աշխատանքի արդյունքներն են 2 գիրք՝ «Ձախլիկը» և ռուսերենի «Այբուբենը»: Գրքերի չափերն են՝ 70х90 մկմ (1 միկրոմետրը = 0,001 մմ):
Իր երկու միկրոգրքերն Անիսկինը դրել է կակաչասերմի կտորի վրա ամրացված ոսկե սկավառակի վրա:








































