Էստոնիայում մարտի 2-5-ը ընթացող Դևիսի գավաթի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Իռլանդիայի հավաքանն էր: Երկրորդ տուրում ևս հայ թենիսիստները պարտվել են 0:3 հաշվով:
Նույն հաշիվն էր գրանցվել նաև Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղում: Մարտի 4-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի հավաքականի հետ:
Հայ թենիսիստները հանդես են գալիս եվրոպական գոտու 3-րդ խմբում, որի կազմում են ևս 14 երկրների հավաքական: Այս հավաքականներից միայն 2-ն իրավունք կստանան 2017թ. հանդես գալու եվրո-աֆրիկյան գոտու 2-րդ խմբում:
Հայաստանի հավաքականի կազմում են Միքայել Ավետիսյանը (20 տարեկան), Սեդրակ Խաչատրյանը (24 տարեկան), Միքայել Խաչատրյանը (19 տարեկան), Հենրիկ Նիկողոսյանը (28 տարեկան): Հավաքականի մարզիչն է Վահե Ավետիսյանը: