Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Օբաման Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնելու հազվագյուտ հնարավորություն ունի. Washington Times

Միջուկային անվտանգության հարցերով 4-րդ գագաթնաժողովը, որը կկայանա մարտի 31-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահին հազվագյուտ հնարավորություն կտա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին գրում է Ռոբ Սուբհանին (Caspian Group Holdings-ի գործադիր տնօրեն) Washington Times-ի իր հոդվածում։

«Մինչ համաշխարհային առաջնորդների համար կարևոր է պայմանավորվելն այն մասին, թե ինչպես լավագույնս հեռու պահել միջուկային զենքը վտանգավոր պետությունների կամ ահաբեկչական խմբերի ձեռքից, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի ներկայությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար հազվագյուտ պատմական պահ է՝ առաջատար դեր ստանձնելու Խորհրդային կայսրության փլուզումից հետո մնացած ամենախնդրահարույց հակամարտություներից մեկի լուծման գործում»,- գրում է Սոբհանին։

Նախագահ Օբաման միանգամայն կարող է բեկում մտցնել, որը կարող է ստեղծել նոր սկիզբ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար՝ հուսալի դիվանագիտական նախաձեռնությունը տանելով երկու կողմերի համար մշտական արդար լուծում գտնելուն։

Հոդվածագիրը նշում է, որ երկու երկրներն էլ կշահեն խաղաղության շահաբաժնից։ Հակամատության՝ ԱՄՆ-ի առաջնորդությամբ դիվանագիտական լուծումը կսանձազերծի աճը հետկոնֆլիկտային միջավայրում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրն անմիջական ազդեցություն կունենա միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։

Կարգավորման շրջանակը կարող է ներառվել Հայ-ադրբեջանական հաշտեցման ու վերակառուցման հիմնադրամ, որը ներդրում կանի ենթակառուցվածքային նախագծերում, և Ադրբեջանի ֆինանսներով՝ Հայաստանի միջոցով դեպի Եվրոպա գազ արտահանող խողովակաշարի ընդլայնումը։

Հոդվածագիրը հույս է հայտնում նաև երկու երկրների առաջին տիկինների գլխավորությամբ Միջմշակութային հիմնադրամի ստեղծման մասին, որը կրոնական հանդուրժողականության վերականգնման նպատակ կունենա։

«Օբաման պետք է համոզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, որ ԱՄՆ-ը նրանց մեջքով չի շրջվի, և աշխատունակ լուծումը կարող է բավարարել երկու ժողովուրդներին՝ թույլ տալով նրանց քաղաքացիներին ապրել խաղաղությամբ և տալ նրանց հնարավորություն՝ վերջապես զարգացնելու վստահություն, լինելու լավ ու փոխգործակցող հարևաններ աշխարհի այդ անհանգիստ տարածաշրջանում»,- նշում է հոդվածագիրը։

«ԱՄՆ նախագահը կարող է խաղաղություն նվիրել Հայաստանին ու Ադրբեջանին»,- գրում է հեղինակն ու մեջբերում Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելի խոսքերը. «Խաղաղությունն Աստծո նվերը չէ իր արարածներին, խաղաղությունը մեր նվերն է միմյանց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում