Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վրաստան. հողային վեճերը խոչընդոտում են զբոսաշրջության զարգացումը

Հեղինակն ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Թույլ զարգացած շրջանների բնակիչները պնդում են, որ զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումների հետեւանքով իրենք են տուժում:

Վրաստանի կառավարությունը երկրի ամենաաղքատ շրջանների տնտեսական վիճակը բարելավելու նպատակով մտադիր է զարկ տալ զբոսաշրջությանը, սակայն տեղացիները բողոքում են, որ առանց փոխհատուցում ստանալու զրկվում են իրենց հողատարածքներից:

Իշխանությունները Սեւ ծովի ափին գտնվող Կոբուլետիում եւ Անակլիայում ազատ զբոսաշրջային գոտիներ են ստեղծել` ազատելով ներդրողներին հարկային պարտավորություններից եւ այլ ծախսերից: Վրաստանի կառավարությունը նաեւ 145 միլիոն դոլար արժողությամբ հանգստյան վայր է կառուցում լեռնային Սվանեթի շրջանում` հույսով, որ այն ի վիճակի կլինի մրցել Շվեյցարիայի ամենահեղինակավոր դահուկային հանգստավայրերի հետ:

«Զբոսաշրջությունը թույլ է տալիս ամենակարճ ժամանակահատվածում վերականգնել Վրաստանի այն հատվածները, որտեղ ներկայում գործազրկություն եւ ճգնաժամ է տիրում», – փետրվարի 11-ին կայացած իր խորհրդարանական ելույթում հայտարարել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Հետեւաբար, կառավարության անմիջական ներգրավման եւ մասնավոր սեկտորի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, նոր հանգստավայրեր են կառուցվում, զարգանում են ավանդական զբոսաշրջության կենտրոնները: Մեր ծրագիրը համարձակ է, սակայն մենք անպայման այն իրականություն կդարձնենք: Մինչեւ 2015 թվականը Վրաստան այցելողների տարեկան թիվը կհասնի 5 միլիոնի»:

Վրաստանի իշխանությունների ծրագրերն իրոք համարձակ են, քանի որ անցյալ տարի երկիր այցելած զբոսաշրջիկները թիվը հազիվ է անցել 2 միլիոնը, իսկ այցելուների համար հատկացված շրջանների բնակիչները պնդում են, որ կառավարությունը համառորեն առաջ է մղում իր ծրագրերը` առանց իրենց իրավունքները հաշվի առնելու:

Սեւծովյան Խելվաչաուրի շրջանի Գոնիո գյուղում բնակվող 271 ընտանիքներ բողոքում են, որ զրկվել են իրենց հողատարածքներից: Նախքան 2008 թվականի նախագահական ընտրությունները, այս ընտանիքների իրավունքները նշված հողատարածքների նկատմամբ պաշտոնապես ամրագրված էին, սակայն անցյալ տարվա նոյեմբերին դրանք չեղյալ հայտարարվեցին:

2007 թվականին Էնվեր Իրեմաձեն դարձավ իր հողատարածքի լիարժեք սեփականատերը. նրա տարածքը Գոնիոյի հռոմեական ամրոցի ավերակներից ընդամենը 250 մետր եւ թուրքական սահմանից 4 կմ հեռավորության վրա է գտնվում: Իրեմաձեին խոստացել էին այս տարածքում տուն կառուցելու թույլտվություն տալ:

«Ես նախագիծը հաստատման եմ ներկայացրել եւ վաճառել եմ բնակարանս, որպեսզի կարողանամ տուն կառուցել Գոնիոյում: Այնուհետեւ ինձ ասացին, որ «նախագիծը մերժվել է` մեր մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով»: Ես այդ տարածքում կացարան եմ կառուցել եւ սկսել եմ ապրել այնտեղ, այժմ այդ տարածքը խլել են, մնացել ենք անօթեւան», – ասում է նա:
Բնակիչները մեղադրում են Խելվաչաուրիի տեղական իշխանություններին այն բանում, որ 2010 թվականի նոյեմբերի 9-ին կազմակերպված հանդիպման շրջանակներում որոշում էին կայացրել վերոհիշյալ 271 ընտանիքների ճակատագրի վերաբերյալ առանց իրենց այդ մասին տեղեկացնելու: Իշխանությունները, իրենց հերթին, նշում են, որ որոշման հիմք է հանդիսացել մշակույթի նախարարությունից ստացված նամակը:

«Այս նամակով մեզ տեղեկացրին, որ Գոնիոյի ամրոցի հարակից տարածքները ենթակա են հնագիտական պահպանության եւ նախատեսված են պեղումների ու հնագիտական այլ միջոցառումների համար: Նամակում մեզ հանձնարարված էր ուսումնասիրել հողատարածքի հատկացման օրինականության հարցը», – նշում է Խելվաչաուրիի քաղաքապետարանի գույքային հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գոչա Գաբրուշիձեն:

Տեղացիները մեղադրում են իշխանություններին մասնավոր ներդրողներին հողը տրամադրելու մտադրության մեջ` զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով: Տեղական եւ շրջանային իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալ իրադրության կապակցությամբ:
Սվանեթիի բնակիչները նույնպես մեղադրում են իշխանություններին ներդրողներին իրենց հողատարածքները տրամադրելու մեջ, ինչը կարող է իսկական խայտառակություն դառնալ նախագահ Սահակաշվիլու համար, ով անձամբ էր մասնակցում Մեսթիայի օդանավակայանի եւ դահուկային համալիրի բացմանը 2010թ. դեկտեմբերի 24-ին:

Մեսթիայի բնակիչների խոսքերով` իրենց հողատարածքներում նոր շենքեր են կառուցվում: Այսպես, այն հողատարածքում, որից 70 ընտանիքներ խոտի բերք էին ստանում, օդանավակայան է կառուցվել:

Սակայն իրադրությունը բարդանում է նրանով, որ Մեսթիայի բնակիչների 90 տոկոսը ժամանակին չեն ամրագրել հողատարածքների նկատմամբ իրենց իրավունքները, քանի որ նախքան Խորհրդային տարիները եւ դրանց ընթացքում հողը համարվում էր ողջ համայնքի սեփականությունը: Հարեւանները ժամանակին բանավոր պայմանավորվածությունների միջոցով են բաժանել հողատարածքները, համարյա չվիճելով այդ հարցի կապակցությամբ, եւ չեն մտածել դրանց պետական գրանցման մասին:

Այժմ, սակայն, նույնիսկ ցանկության դեպքում նրանք չեն կարողանա դա անել, քանի որ հողատարածքների գրանցման գործընթացը կասեցվել է անորոշ ժամանակով:

«Ինչպե՞ս կարող եմ զրկել երեխաներիս մեր պապենական հողերից: Ես կարող էի որոշ գույք վաճառել եւ գրանցել այս հողն իմ անունով, սակայն դա թույլ չեն տալիս անել: Տեղական պետռեգիստրում ասացին, որ գրանցման գործընթացը կասեցվել է, եւ դիմումներն այլեւս չեն ընդունվում», – դժգոհում է Մեսթիայի բնակիչ Արսեն Պալիանին:
Չնայած տեղական իշխանությունների հերքումներին, Պալիանիի ճակատագրին արժանացածները մեղադրում են իշխանություններին դիտավորյալ կերպով գրանցման գործընթացը դադարեցնելու մեջ` ավանդաբար իրենց պատկանող հողատարածքներում զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

«[Հողատարածքների] գրանցման գործընթացը կասեցվել է, քանի որ Մեսթիաչալա գետի ձախ ափին ներկայում հնարավոր չէ տեղանքի քարտեզի էլեկտրոնային հետազոտություններ կատարել», – նշում է պետական ռեգիստրի Մեսթիայի բաժանմունքի ղեկավար Զայրա Վեզդենին:

Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց պետական ռեգիստրին օդանավակայանի համար նախատեսված տարածքը, որը նույնպես գտնվում է Մեսթիաչալա գետի ձախ ափին, տրամադրել Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը:

Առ այսօր ո´չ տեղական ինքնակառավարման մարմինները, ո´չ իշխանությունները զբոսաշրջության զարգացման հետեւանքով տուժած բնակիչներին տրամադրվող փոխհատուցման համակարգ չեն մշակել: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ ստանում է միայն այն հողատարածքների սեփականության իրավունքները, որոնք արդեն իսկ պատկանում են պետությանը:

«Եթե տեղական պաշտոնյան որեւէ սխալ է թույլ տվել, ինչի արդյունքում տուժել է քաղաքացին, ապա վերջինս պետք է դատարան դիմի: Ինչ վերաբերում է հասցված վնասի ծավալներին եւ փոխհատուցման չափերին, ապա սա պետք է որոշվի տեղական իշխանությունների կողմից», – նշում է նախարարության խոսնակը:

Տեղացի հողատերերի իրավունքների պաշտպանության ծրագիր է մշակել Վրաստանի հասարակական կազմակերպությունների կոալիցիան, որը ներառում է «Բաց հասարակություն` Վրաստան», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ները, «Transparency International »-ի վրաստանյան գրասենյակը, «Վրաստանի շրջանային հեռարձակողների միությունը» եւ այլն: Կազմակերպությունները պահանջում են, որպեսզի պետությունը փոխհատուցում վճարի Մեսթիայում, Գոնիոյում եւ Անակլիայում բնակվող հողատերերին:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Իրավաբանական օգնության կենտրոնի տնօրեն Կախա Կոջորիձեն նշում է, որ հողի սեփականության իրավունքների հարցում իշխանությունները չեն հետեւում իրենց իսկ ընդունած օրենքներին:

«Օրենքում նկարագրված է, թե որ դեպքում եւ ինչպիսի ընթացակարգով է մասնավոր սեփականությունը հանձնվում [պետությանը] եւ ինչպիսի փոխհատուցում է հատկացվում սեփականատերերին: Նոր զբոսաշրջային գոտիներում այս ընթացակարգը չի գործում: Եթե շինության կառուցումը «պարտադիր սոցիալական անհրաժեշտություն» է, ապա կառավարությունն իրավունք ունի բնակիչների տարածքների նկատմամբ, սակայն օրենքը պահանջում է փոխհատուցում վճարել վերջիններիս նրանց սեփականության շուկայական արժեքի չափով», – նշում է Կոջորիձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում