Պորտուգալիայի կառավարությունը համաձայնության է եկել Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստացվելիք ֆինանսական օգնության պայմանների շուրջ: Այս մասին երեկ երեկոյան հեռուստաուղերձում հայտնել է Պորտուգալիայի վարչապետի պաշտոնակատար Ժոզե Սոկրատեշը:
Նա ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել 116 մլրդ դոլար տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Այսպիսով Պորտուգալիան դարձավ եվրագոտու երրորդ երկիրը, որը ԵՄ և ԱՄՀ կողմից օգնություն ստացավ բանկային ճգնաժամից դուրս գալու համար: