Սաուդյան Արաբիան բարձրացրել է ապրիլից մատակարարվելիք նավթի գինն Ասիայի երկրների սպառողների համար՝ գրում է Financial Times-ը։
Պարբերականը նման քայլը գնահատում է որպես նշան առ այն, որ պահանջարկի հետ կապված իրավիճակը Սաուդյան Արաբիայի համար կարևոր և խոշորագույն շուկայում բարելավվում է։
Ազգային Saudi Aramco ընկերությունը հայտարարել է, որ Arab Light մակնիշի նավթի մեկ բարելի վաճառքի պաշտոնական գինն ապրիլից ասիացի հաճախորդների համար կավելանա 0.25 դոլարվ։ Զեղչը մեկ դոլարից կիջնի՝ հասնելով 0.75 դոլարի։ Aramco-ն մեծացրել է նաև Ասիա մատակարարվող երկու այլ տեսակի նավթի գները 0.25-0.35 դոլարով։
Պարբերականը նշում է, որ այդ քայլը պետք է մեղմի շահարկումները, թե ՕՊԵԿ-ի խոշորագույն արտադրողը հավանաբար պատրաստվում է գնային պատերազմի տարածաշրջանային մրցակից Իրանի հետ։